Իրանը թշնամական կհամարի ցանկացած պետություն, որն Իսրայելին օդային տարածք կտրամադրի։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին, տեղեկացրել է SNN գործակալությունը։
«Մենք արդեն հայտնել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ [թշնամի] կհամարենք ցանկացած պետության, որը Իսրայելին կտրամադրի իր օդային տարածքը։ Բայց ես հուսով եմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,- ասել է Արաղչին։