Կիրակի, 26 Հուլիս, 2026

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։

Այն ներկայացնում ենք ստորև.

Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական կյանքի գաղտնիք հանդիսացող տեսագրություններ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել հանցագործության վերաբերյալ հաղորդում՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

Ընտանեկան ու անձնական կյանքի գաղտնիությունը ամրագրված է Սահմանադրությամբ և յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է։ Հուսով ենք, որ այս ապօրինության հեղինակները կբացահայտվեն և կկրեն արժանի պատիժ։