Իտալուհի բռնցքամարտիկ Անդրեա Չարինին Օլիմպիական խաղերի կոմիտեի կողմից որակազրկվել է, քանի որ մրցամարտից մի քանի վայրկյան անց հրաժարվել է շարունակել մարտը՝ ալժիրցի տրանսգենդերի դեմ։
Նա նաև այդկերպ իր բողոքն է հայտնել՝ նշելով, որ Օլիմպիական կոմիտեն անարդար է վարվում՝ տղամարդու ուժ ունեցող, բայց կին ներկայացող ալժիրցուն ռինգում թողնելով իրական կնոջ հետ մեն-մենակ։ Չէ՞ որ տղամարդը որքան էլ հայտարարի, որ ինքը կին է, դրանով տղամարդու իր ուժը չի պակասում։
Տղամարդու մարմին ունեցող մրցակցի հարվածները շատ ուժեղ են եղել։ Ի վերջո, տղամարդու մկանային համակարգը կնոջից խիստ տարբերվում է։
Իտալացի մարզուհին գիտակցել է, որ պայքարն անհավասար է, որովհետև ուժերն են անհավասար, իր դիմաց տղամարդ է, որի հարվածներն իր մարմնին կարող են ճակատագրական լինել ու իրեն հաշմանդամ դարձնել։
«Տղամարդիկ չպետք է հարվածեն կանանց, դա անընդունելի է։ Ես ամբողջ կյանքում մարզվել եմ, որ մասնակցեմ Օլիմպիական խաղերին և իմ հիվանդ հայրիկի համար նվաճեմ օլիմպիական մեդալ»,-լաց լինելով՝ հայտարարել է իտալուհին։
26-ամյա մարզուհին հայտարարել է, որ կարիերան ավարտում է։