Իսրայելի և Իրանի միջև անխուսափելիորեն կսկսվի լայնամասշտաբ պատերազմ: Այս մասին Newsweek-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ֆլեր Հասան Նահումը։
Ըստ դիվանագետի՝ այս իրավիճակում ԱՄՆ-ն պետք է «օգտագործի տեխնիկա, որն ունի միայն Ամերիկան», ոչնչացնի Իրանի միջուկային ծրագրի ամբողջ ենթակառուցվածքը։
«Մենք չենք կարող դա անել ինքնուրույն»,-ասել է Հասան Նահումը: