Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ընդլայնել է իր ցամաքային գործողությունը Գազայի հատվածի հարավում մինչև Ռաֆահ Ալ-Ջանինա շրջան։
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում զորքերը ցամաքային գործողություններ են սկսել Ռաֆահի ալ-Ջանինա շրջանում՝ Գազայի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու համար»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Իսրայելական բանակը մարտի 20-ին հայտարարել է Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Բացի այդ, իսրայելական զինվորականները հայտնել են, որ «շարունակում են ավիահարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի ահաբեկչական օբյեկտներին Գազայի հատվածի ողջ տարածքում»:
Վերջին օրերին հարձակման ենթարկված օբյեկտների թվում մամուլի ծառայությունը թվարկել է «զենքի պահեստներ, հրթիռային կայաններ, ռազմական օբյեկտներ, որտեղից գործել են ահաբեկիչներ»։
«Հարվածների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել», – հավելել է վարչությունը։