Խաղաղությունը Մերձավոր Արևելքում հնարավոր է Պաղեստին պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է՝ երկու պետությունների հիման վրա. Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը։
Նա կոչ է արել աշխարհին աջակցել Պաղեստինին. Թուրքիայի նախագահն ասել է, որ Իսրայելի հարձակումները հարված են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարին։ Հավելել է, որ Իսրայելը փորձում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին շրջել Սիրիայի կենտրոնական կառավարության դեմ.
«Մեր սառնասրտությունը և հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու մեր փորձերը չպետք է որևէ մեկին մոլորության մեջ գցեն: Մենք արտաքին քաղաքականությունում գործում ենք սկզբունքների հիման վրա: Մենք ձգտում ենք խաղաղության և բարգավաճման տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Սիրիայի հարցում մենք կիսում ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումը: Վճռականորեն կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը սիրիական հարցում»,- իր ելույթում ասել է Էրդողանը: