Իսրայելական բանակն իրականացնում է Գազայի ցամաքային գործողության երրորդ փուլը և ներկայում շրջափակում է Խան Յունիսը՝ անկլավի հարավային մասի ամենամեծ քաղաքը. հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։
«Պատերազմի մեկնարկից 60 օր անց մեր զորքերը այժմ շրջափակում են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք ամրապնդել մեր նվաճումները Գազայի հատվածի հյուսիսում։
Մենք անցել ենք ցամաքային գործողությունների երրորդ փուլ: Գրավել ենք ՀԱՄԱՍ-ի շատ հենակետեր Գազայի հատվածի հյուսիսում, և այժմ մ գործում ենք հարավում գտնվող նրանց հենակետերի դեմ»,- հավելել է Հալևին: