Ընդհանուր գործերի վարչության որոշումը՝ սկսելու իշխանությունը դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենին հանձնելու գործընթացը, չի նշանակում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է այս ընտրությունների արդյունքներին: Համապատասխան հայտարարությունը ամերիկացի առաջնորդը տեղադրել է Twitter-ում:
Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ կայացած ընտրությունները համարում է ամենակոռումպացվածը ԱՄՆ քաղաքականության պատմության մեջ։