Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը վախի և անորոշության զգացողություն ունի, որովհետև որևէ կերպ չի կարողանում հաշվարկել, թե այս ամենն ինչի կարող է բերել. քաղտեխնոլոգ

06/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանության շրջանում վախի զգացողություն տեսնում եմ և դրանից ելնելով՝ իրենց ռեակցիան բնականոն եմ համարում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Տավուշից Երևան Բագրատ սրբազանի գլխավորած քայլերթին։

«Անընդհատ փորձ է արվում փնովել, վարկաբեկել, հնարել. հիշենք Սրբազանի՝ «բանակից ազատված երկու որդիների մասին» կեղծ լուրը։ Այսինքն՝ այս սրբազան շարժման հետ կապված վախի, մտահոգության մթնոլորտ տեսնում եմ, հետևաբար բնականոն եմ համարում, որ վախեր և մտահոգություններ ունեցող իշխանությունը նաև անորոշության զգացողություն ունի։ Ինչո՞ւ. որովհետև որևէ կերպ չի կարողանում հաշվարկել, թե այս ամենն ինչի կարող է բերել։

Ամեն դեպքում, այն գործիքակազմը, որ 6 տարի իշխանությունը կիրառում էր ցանկացած ընդդիմադիր շարժման նկատմամբ՝ դրանք որակելով «նախկինների», «սևուսպիտակի» կամ «իշխանություն վերադարձնելու շարժում», այս անգամ զրկված է այդ հնարավորությունից։ Պատճառն այն է, որ այս անգամ առաջին գծում Հայ Առաքելական եկեղեցու ամենահեղինակավոր սրբազաններից մեկն է՝ Տավուշի թեմի առաջնորդը, իսկ նրա կողքին եղած մարդկանց առայժմ չի լինում կապել նախկինների հետ»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ նման իրավիճակում ռեժիմի մեթոդոլոգիան արգելակվում է, և իշխանական շրջանակները ձեռնամուխ են լինում վարկաբեկման այլ գործիքակազմ կիրառելուն՝ օրինակ՝ Բագրատ սրբազանին անվանում են «ագենտ», նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձնավորություն։

«Իշխանությունը փորձում է լրատվական դաշտը լցնել աղբով՝ հույս ունենալով, որ այն կարող է ինչ-որ մեկի վրա ազդել կամ չազդել։ Բառացիորեն օրերս կերևա՝ որքանով դա էֆեկտիվ կլինի։ Իսկ դատելով սոցիոլոգիական հարցումներից և Երևանի ավագանու ընտրություններից՝ իշխանությունների քաղաքական և սոցիալական բազան բավականին նվազել է։ Պայմանական 8-9 տոկոս ազգաբնակչությունը թող շարունակի հավատալ իշխանոսւթյան քարոզչությանը և այս սրբազան շարժման նկատմամբ հակաքարոզչությանը։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե մնացած զանգվածը՝ մոտ 90 տոկոսն, ինչպես կարձագանքի Տավուշի կապիտուլյացիային»,- ասաց մեր զրուցակիցը։

Վիգեն Հակոբյանը միաժամանակ ընդգծեց՝ ՀՀ գործող ռեժիմը հատկապես 2020 թվականից հետո ցույց է տվել, որ իշխանությունը պահելու համար ոչնչի առջև չի կանգ չի առնելու։

«Սա թերևս ամենակոշտ ռեժիմն է, որը Հայաստանում երբևէ եղել է։ Սա այն ռեժիմն է, որ կարմիր գծեր չունի՝ ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում։ Բայց բազմիցս ասել եմ, որ ուժային գործոնը Հայաստանում գերագնահատվում է այն առումով, որ իշխանության ձեռքում այն անսպառ չէ, այսինքն՝ ռեսուրսներն են սահմանափակ. ասենք, Հայաստանում մի քանի հազար կարմիր կամ սև բերատավոր կա, և իշխանությունն այսօր հենվում է նրանց և այն 8-9 տոկոս ընտրազանգվածի վրա։ Բայց երբ փողոցում շատ մարդ է լինում, այդ մի քանի հազար կարմիր և սև բերետավորները նույնիսկ չեն երևում։ Ի վերջո, փողոցում եղանակ ստեղծում է ավելի շատ անդամներ ունեցող զանգվածը։

Իշխանությունն այսօր այլ ռեսուրս, քան ուժայինն է, չունի, բայց դա էլ խիստ սահմանափակ է. արդեն տարիներ շարունակ ականատես ենք լինում, որ Փաշինյանը հիմնականում իշխանությունը վստահում է իր կողմից անընդհատ սնվող, հարկատուների հաշվին գոյատևող և նույն այդ հարկատուներին վայրենաբար ծեծող ոստիկանության որոշ ստորաբաժանումներին։ Իսկ ահա ոստիկանության մյուս ստորաբաժանումները, ինչպես մի կերպ յոլա էին գնում, այդպես էլ շարունակում են, որովհետև իրենք մարդկանց ծեծել-ջարդելու ֆունկցիա չունեն»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. կիրանցիների աչքի առաջ իրենց վարելահողերն ու դաշտերը հանձնվում են Ադրբեջանին

Հաջորդ գրառումը

Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Հաջորդ գրառումը

Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական