Ես գտնում եմ, որ այսօր բանակը շատ բացթողումներ ունի, այն տեմպերը, որով մեր բանակը այսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Երեկ ես իմ էջ էի գցել մի ելույթ, ուղիղ չորս տարի առաջվա, որտեղ ես ասում եմ, որ քանի դեռ մենք այն մակարդակին չենք հասել, որ մեր հայրենիքը ավելի սիրենք, քան մեր ընտանիքը, մենք չենք կարողանալու լուրջ բաների հասնել։
Բանակն այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում այն ձևով, ինչ ձևով պետք է։ Պատկերացրեք՝ ասում են՝ մենք առաջ ենք գնում։ Դու քայլելով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։
Ես կարծում եմ, որ կառավարման համակարգում այս իշխանությունը ամբողջությամբ «պռավալ» է տվել»,–ասաց նա։
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրհերթին հավելեց՝ դժվարին ժամանակներ ենք ապրում, սակայն պետք է հուսալ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի։
«Նախադրյալներ կան, բայց մենք դրանք պետք է ուժեղացնեն, զարգացնենք, որպեսզի հաղթահարենք մարտահրավերները։ Հակառակ դեպքում մեր ընկած տղաների արյունը իմաստ չէր ունենա»,- ասաց նա։





