Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը խայծը կուլ տվեց. հայտարարագիրը հրապարակելիս գիտակցում էի՝ թվերն աննկատ չեն մնա. Արթուր Ղազինյան

07/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավոր Արթուր Ղազինյանը սեպտեմբերի 6-ին երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իր թեկնածության մերժման մասին, Ղազինյանը նկատեց՝ թեև իշխանությունն իրեն արդեն երկրորդ անգամ չի ընտրում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, սակայն իրենց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն արդեն ասել է՝ հաջորդիվ խմբակցությունը դարձյալ նույն մարտավարությունն է շարունակելու, քանզի իր թեկնածության մերժումն իշխանության կողմից արդեն ցույց է տալիս, որ շատ ճիշտ թեկնածու է առաջադրվել այդ պաշտոնի համար։

Ինչ վերաբերում է հարցադրմանը, թե ի՞նչ գործ ունի բանակում չծառայած Արթուր Ղազինյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Նախորդ նիստում հնչեց այդ «մեղադրանքը»։ Դրանց իմ կողմից տրվեց պատասխան, որ ես չեմ խուսափել ծառայությունից, ոչ էլ ազատվել եմ հիվանդության պատճառաբանությամբ։ Չեմ փնտրել նաև զարտուղի ճանապարհներ բանակում չծառայելու համար։ Իմ առաքելությունն է եղել անվտանգային այնպիսի համակարգի ձևավորումը, որը կբացառի զինվորի կողմից զենքի գործածումը, որովհետև պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ձախողվում են մյուս բոլոր համակարգերը»,- ասաց Ղազինյանը։

Հարցին, թե ինչ մեկնաբանություն կտա այն փաստին, որ բանակում ծառայել-չծառայելու հարցը բարձրացնում է այն իշխանությունը, որի ոչ միայն ղեկավարը չի ծառայել բանակում, այլև հենց իրենց թիմում բազմաթիվ են չծառայած պաշտոնյաները, Ղազինյանը պատասխանեց.

«Այդ հարցը բարձրաձայնելով՝ փորձում են արդարացնել իրենց, թե տեսեք՝ միայն մենք չենք, որ բանակից «թռած» ենք, բայց չէ՞ որ մենք գիտենք անգամ անուններով, թե որքա՞ն գումար են հատկացրել, ո՞ւմ է դա հատկացվել և ինչպե՞ս են ազատվել ծառայությունից»,- ասաց Ղազինյանը՝ ընդգծելով, որ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում բովանդակային քննարկում պաշտպանական և անվտանգային հարցերի վերաբերյալ, արդեն երկրորդ նիստն է՝ գոյություն չունի, որովհետև այդ հանձնաժողովի կազմում են իշխանության ներկայացուցիչներ, որոնք այդ հարցերի վերաբերյալ չունեն խորքային գիտելիքներ։

«Այդ հանձնաժողովի իշխանական անդամներից այդ ո՞ր մեկն է, որը կարող է գոնե դասագրքային անվտանգային ու պաշտպանական կոնցեպտներ քննարկել։ Անդրանիկ Քոչարյանը ևս պատրաստ չէ։ Անդրանիկ Քոչարյանի մոտ առկա են մակերեսային գիտելիքներ պաշտպանության և անվտանգության ոլորտների վերաբերյալ. համալիր աշխատանքի վերաբերյալ կարծես թե նրա մոտ ոչինչ չկա»,- ասաց Ղազինյանը՝ նշելով, որ այս կարևորագույն հարցերի քննարկումը ծավալելու փոխարեն՝ խոսվում է իր հայտարարագրված ունեցվածքի մասին։

«Մինչդեռ Երևանը փոքր քաղաք է, և բոլորը գիտեն, որ մեր ընտանիքը աղքատ չի էլ եղել։ Իրենց կարծիքով՝ իրենք ինձ թիրախավորում են, որովհետև ես իմ հայտարարագրում նշել եմ ներկայացուցչական թվեր. բայց նրանց կողմից այդ թիրախավորումը ոչ նշանակետին կրակոց է, որովհետև դա կաշխատեր, եթե ես առնչություն ունենայի պետական գնումների հետ, կամ կապ ունենայի օլիգարխների ու կլանային համակարգերից մեկի հետ, ես այդպիսի կապեր չունեմ։ Ես այդ թվերը հրապարակելիս գիտակցում էի, որ այս իշխանության կողմից չեն կարող թ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովա. Արևմուտքը երկու ամիս առաջ արշավ է սկսել՝ Ռուսաստանին մեղադրելու թալիբների հետ կապերի մեջ

Հաջորդ գրառումը

Հայաստանի ակախության երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք,ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է. Հայստանի ժուռնալիստների միություն

21/11/2025
Մշակութային

Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի «տրիումֆում»

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի ակախության երեսուն ամյակի տոնական միջոցառումներն անցկացվելու են մի անձի վարչապետության օրոք,ով ապացուցված ամենամեծ վնասն է պատճառել պետությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական