Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ. Արմեն Այվազյան

10/06/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի նկատառում Հայաստանում Փաշինյանի հրահրած հերթական ներքին ճակատի մասին

«Ինչպես արդեն նշել եմ, Փաշինյանը «միտումնավոր կերպով անտեսում է արտաքին թշնամու ծայրաստիճան վտանգավոր հարձակողական գործողությունները, փոխարենը երկրի ներսում անընդհատ արհեստական հակամարտություններ ու պառակտումներ է ստեղծում» (03.06.2025-ի գրառումս ՖԲ-ում)։

ՀՀ դրածո իշխանության հարձակման թիրախում իբր միայն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, բայց իրականում Փաշինյանին հանձնարարված է պառակտել՝

ա) Հայոց Եկեղեցու միասնականությունը,

բ) հայաստանաբնակ հայության ազգային-կրոնական հարաբերական համախմբվածությունը,

գ) հայկական Սփյուռքի ազգային-կրոնական հարաբերական միաբանությունը և կազմակերպական կառուցվածքը, որը, ինչպես հայտնի է, կերտված է մեր եկեղեցու շուրջը։

Ս. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացության կմատնի ու երբեք այլևս չի հիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանության զոհերին, ո՛չ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը։

Անկարային, Բաքվին և նրանց մեր տարածաշրջանում «գլխավոր» կարգողներին պետք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունը ստրկաբար հպատակվի իրենց և բռնի թուրքացման ուղին, այլև հայոց հոգևոր իշխանությունը դառնա Կ. Պոլսի պատրիարքության պես մի վախվորած ու կրավորական կենտրոն, որը հայոց ազգային իրավունքների և պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու։

Եկեղեցական հեղաշրջման փաշինյանական (իրականում՝ թուրք-ադրբեջանական) փորձը եթե հաջողվի, ապա Հայոց Եկեղեցին մեծ ցնցումների մեջ կհայտնվի և կպառակտվի լրացուցիչ բազմաթիվ հատվածների, որովհետև տեղերում առաջնորդների և ժողովրդի տարբեր մասերին օտար հատուկ ծառայությունները կմղեն տարբեր ուղղություններով։ Եվ եթե այսօր ունենք երկու կաթողիկոս՝ Ս. Էջմիածնի և Սսի, և երկու պատրիարք՝ Երուսաղեմի և Կ. Պոլսի, հայոց ներկա հայրապետին գահընկեց անելուց հետո կունենանք դրանց կրկնակին, եռակին կամ քառակին։

Այսինքն՝ Հայոց Եկեղեցին և հայ ազգը ներքին հոգևոր-քաղաքական երկարատև հակամարտության մեջ կհայտնվեն այն ժամանակ, երբ ամբողջ ազգի ուշադրությունը պետք է կենտրոնացվի արտաքին ցեղասպան թշնամու հարձակումներին ու ոտնձգություններին դիմակայելու վրա։ Իսկական, բուն նպատակն էլ հենց դա է՝ հայությունը պառակտել, կոտորակել, հյուծել ներքին անիմաստ կռիվներում ու արհեստական վեճերում, որպեսզի թշնամին հանգիստ և անարգել իրականացնի Հայաստանից մնացած այս վերջին բեկորի բնաջնջման վերջին արարը։

Տեսնես այսօր ՀՀ ԱԱԾ, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարության մեջ այս ամենը հասկացող կա՞, թե՞ գուցե բոլորն արդեն հոգով ՔՊականացել են։

Ինչ վերաբերում է «ընդդիմությանը», այն դարձյալ քարշ է գալիս իրադարձությունների պոչից՝ գրեթե խաղից դուրս վիճակում։ Այդ պատճառով էլ հույսը հայ հոգևորականների և սովորական հայ մարդկանց վրա է։ Պետք է հետ մղել հայության դեմ այս մեծ գրոհը, որի հետևանքները պակաս վտանգավոր չեն, քան 2020 թվականի սեպտեմբերին թշնամու լայնածավալ ներխուժումը։

Հ.գ. Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետի զավակ ունենալու կամ չունենալու հարցին, ապա ներկա պայմաններում դա ամենաաննշան հարցն է։ Բավական է հիշել, որ զավակներ են ունեցել նաև հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչը, նրա որդի Վրթանես Ա կաթողիկոսը, վերջինիս որդի Հուսիկ Ա կաթողիկոսը, և Հուսիկի որդի Ներսես Ա Մեծ կաթողիկոսը…

Իսկ ամենակարևորն այն է, որ Գարեգին Բ-ն մյուռոնով օծված կաթողիկոս է, ինչը նրան տալիս է աստվածային շնորհներ և լիազորություններ՝ իրականացնելու եկեղեցու ղեկավարի և քահանայական պաշտոնի լիակատար ծառայությունը»։

Աստվածն առաջ։

Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը հրապարակավ զրպարտում է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին՝ սպառնալով ողջ եկեղեցուն

Հաջորդ գրառումը

Տեսանյութ, լուսանկարներ. Բեռլինում հայ երիտասարդները միասնության կոչ են անում՝ Արցախը չմոռանալով

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Տեսանյութ, լուսանկարներ. Բեռլինում հայ երիտասարդները միասնության կոչ են անում՝ Արցախը չմոռանալով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական