Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանական «беспредел» Շիրակի մարզում. ՔՊ-ական փոխմարզպետը զբաղեցնում է նաև ավագանու անդամի պաշտոն

04/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Շիրակի մարզպետի հակաօրինական գործունեությանը, սակայն պարզվում է` նրանից հետ չի մնում, կամ փորձում է հետ չմնալ, Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Նրա անունը արդեն մամուլում հայտնվել էր «Մի LEXUS-ի  պատմություն»-ով (տես` «Առավոտի» հոդվածը` խմբ.), երբ վերջինս Ախուրյանի համայնքապետարանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան պահանջել և ավագանու հաստատմամբ ստացել էր որպես ՔՊ խմբակցության սպասարկող մեքենա, բայց օգտագործում է սեփական կարիքների համար։ Ի դեպ, Այվազյանը սկզբից պնդում էր, որ ամեն ինչ օրինական է, բայց մարզպետի պարտականությունները կատարելու ժամանակ իր ձեռամբ ստորագրում է հանձնարարական` ավագանու որոշումը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանը և արդյունքի մասին տեղեկություն փոխանցել Շիրակի մարզպետարան։

Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (20 սեպտեմբեր 2022թ եզրակացություն 01/2022) քննության առնելով Ալբերտ Այվազյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 2022թ․ հուլիսի 11-ին հարուցված թիվ 01/2022 վարույթի նյութերը, պարզել է, որ Ալբերտ Այվազյանը 05․12․2021 թ․ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով, որից հետո ՀՀ վարչապետի` 05․01․2022թ․ թիվ 15-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Ալբերտ Այվազյանը մինչ օրս զբաղեցնում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամի և  Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնները։ Եզրակացության մեջ նշվում է, որ ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի կողմից  խախտվել են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները։

Yerkir.am-ի աղբյուրները նշում են, որ ըստ տարածված տեղեկությունների, Ալբերտ Այվազյանի հովանավորը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է։ Լուրեր են պտտվում, որ Ալբերտ Այվազյանը հավակնում է Շիրակի մարզպետի պաշտոնին։ Եթե լուրերը իրականության հետ կապ ունեն, ապա պաշտոնները իշխանությունների կողմից բաժանվում են անօրինական գործունեության արդյունքում գրանցած հաջողություններով։

Չի բացառվում նաև, որ նման անհամատեղելիության դեպքեր այլ պաշտոնյաների կողմից գրանցվել են նաև այլ մարզերում` հաշվի առնելով իշխանությունների ապօրինի, բարձիթողի գործելաոճը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վեհափառ հայրապետը առանձին քննարկումներ կունենա ՀՀ-ի և ԼՂՀ-ի նախագահների հետ

Հաջորդ գրառումը

«Ինփայր». անսպասելի իմպրովիզացիաներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Ինփայր». անսպասելի իմպրովիզացիաներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական