Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինքն իր համար խորհրդարան, ինքն իրեն հանձնված հասարակություն. Վահե Հովհաննիսյան

05/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմպիչմենտի պրոցեսի շուրջ բանավեճը շատ ավելի խոր պրոբլեմ է ձևակերպում, քան՝ ստորագրություններ հավաքել-չհավաքելու դիլեման։ Այս խորհրդարանը վաղուց սպառված է, ինչն իրենով արդեն մեծ ռիսկ է, որովհետև այն իր գոյությունը չի դադարեցնում, բայց իշխանության այս որակի և արտաքին այս վտանգների պայմաններում դեռ մեկ տարի պետք է աշխատի։

Հայաստանի կենսական անհրաժեշտությունն է պահանջում, որ երեք խմբակցությունների քաղաքական ստատուս քվոն փոխվի։ Նոր քաղաքական իրականության հաստատումը երկրում նոր մթնոլորտ կստեղծի և հետպատերազմյան վերականգնման նոր, իրական հնարավորություն։

– Սա այն ԱԺ-ն է, որը Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում ոչ մի բան չարեց պրոցեսներ գեներացնելու համար, չարեց որևէ փորձ՝ երկրում իրավիճակ փոխելու համար, ինչը միակ շանսն էր՝ Արցախում պլանավորված հայաթափման սցենարը կասեցնելու։

– Այն ԱԺ-ն է, որն Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետո հանգիստ աշխատում էր։

– Այս խորհրդարանը ձևավորվել է պատմական ա´յլ իրավիճակում, երբ կար հայկական Արցախ, և հանգիստ շարունակել է աշխատել բոլորովին այլ պատմական պայմաններում, երբ Արցախն այլևս չկար։ Սա պատմական անոմալիա է, որը շատ երկար է հիշվելու։

Այսինքն կարելի է կորցնել հայրենիքի հատվածներ ու երկրում բան չփոխվի՞, շարունակել հանգիստ, «կառուցողական» օրենսդիր աշխատա՞նքը։
2021թ-ից հետո բոլոր խոշոր շարժումների անհաջողության հիմնական պատճառներից մեկը եղել է միտինգային հարթակի, հրապարակի և ԱԺ-ի աններդաշնակությունը։ Հարթակն այլ բան էր ասում, հրապարակն այլ բան էր ակնկալում, իսկ ԱԺ-ն աշխատում էր իր հանդարտ օրակարգով։ Սա թույլ չտվեց ունենալ անհրաժեշտ ծավալի հասարակական կոնսոլիդացիա։ Հետևանքն այն է, որ այս խորհրդարանը վաղուց կապ չունի լայն հասարակության, նրա տարբեր շերտերի հետ։ Ինքն իր համար խորհրդարան է։

Իշխանություններն ակնհայտ սպառված են, բայց փոփոխություններ տեղի չեն ունենում։ Սա ուղղակի գոռում է այն մասին, որ պետք է ավարտել «երեք խմբակցության» քաղաքական իրականությունը Հայաստանում։

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է՝ նոր ասելիքով, ունի այդ ասելիքը կրողներ, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։

Իսկ հիմա հարց. արդյոք հասարակությունը ներգրավվա՞ծ է որևէ հանրային-քաղաքական պրոցեսում։ Միանշանակ՝ ոչ։ Մենք հասարակությանը հեռացրել ենք իրական պրոցեսներից, ասել ենք՝ մնա մի տեղ ու սպասիր կա´մ նոր ողբերգության, կամ, եթե բախտներս բերի, փրկության։ Մենք քեզ չենք լսում, քեզնից միայն ակնկալում ենք հոծ զանգվածներ մի իքս օր, երբ քեզ ասենք։ Այդպես լուրջ գործ հնարավոր չէ անել։ Այդ պատճառով էլ հասարակությունը ո´չ իմպիչմենտի հնարավորությունից է տեղյակ, ոչ՝ արտահերթի, ոչ էլ գիտի, թե հերթական ընտրությունները երբ են լինելու։ Իրականում, իր այս վիճակով ու որակով այս խորհրդարանն իմպիչմենտի է ենթարկել հասարակությանը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլի և քույր կազմակերպության Եվրոպական միությանն անդամակցելու բանաձևը. Արշակ Սարգսյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը գերի են «Հանրապետություն» կուսակցության ճիրաններում. Գևորգ Ստեփանյան

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը գերի են «Հանրապետություն» կուսակցության ճիրաններում. Գևորգ Ստեփանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական