Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ «ԱՊԱԳԱ» Է ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ

22/02/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական մռայլ օրն էր։ Մեկ օրվա ընթացքում թշնամական երկրի իշխանությունը «հետախուզում» հայտարարեց մեր երկրի երկու նախագահների նկատմամբ, Հայաստան ժամանեցին և նույնիսկ բարձր ընդունելության արժանացան այդ նույն թշնամի երկրի պատգամավորները, իսկ ՀՀ Ազգային ժողովում դեռևս մեծամասնություն հանդիսացող ՔՊ խմբակցությունը հրաժարվեց դատապարտել նախորդ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքած և վերջերս վավերացված, ակնհայտորեն հակահայկական ուղղվածություն ունեցող Շուշիի դեկլարացիան` և այս ամենը Ռուսասատանի և Ուկրաինայի միջև սրընթաց աճող լարվածության ֆոնին, որն ուշ երեկոյան ավարտվեց ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների պաշտոնական ճանաչմամբ։

Կարելի է մտածել, որ այս ծայրահեղ լարված միջազգային իրավիճակում, մեր երկրում տեղի ունեցողը ՀՀ գործող իշխանությունների կողմից ընդամենը դիվանագիտական «ճկունության» դրսևորում էր, սակայն արդեն մեկ տարուց ավել տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների պարզ վերլուծությունը հուշում է, որ նույն այդ իշխանությունները հստակ ուղեգիծ են որդեգրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման, և այդ համատեքստում պատրաստ են ցանկացած, նույնիսկ բացարձակ ստորացուցիչ բնույթի զիջումների, միայն թե չնյարդայնացնեն իրենց նոր «գործընկերներին»։ Այդ տրամաբանությամբ Ադրբեջանին առանց կռվի հանձնվել են սկզբից Արցախի, հետո Հայաստանի Հանարապետության տարածքներ, կարևոր ռազմական դիրքեր, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, հիմա էլ կարծես հերթը հասել է մեր պատմական հիշողությանը, պետության ատրիբուտներին և կոնկրետ մարդկանց։

Եթե որևէ մեկին թվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները պարզապես հռետորաբանություն է ներքին սպառման համար, և դրա հետևը կանգնած չեն իրական սպառնալիքներ, ապա ստիպված եմ հիշեցնել, որ Սերբիայի նախկին ղեկավարները ի վերջո կանգնեցին օտարերկրյա դատարանի առաջ և ծանրագույն պատիժների դատապարտվեցին, քանի որ նրանք համարձակություն էին ունեցել պաշտպանել սեփական երկրի ազգային շահերը։ Որն ավելի ցավալի է՝ նրանց ի վերջո հակառակորդներին արտահանձնեցին նույն Սերբիայի նոր «խաղաղասեր» իշխանությունները, ստորացնելով սեփական երկիրը և այն դարձնելով անողնաշար և անդեմ միավոր, որի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում (հիշեք, թե ինչ ընդգծված քամհարանքով էր ԱՄՆ նախագահ Թրամպը ընդունել Սերբիայի նախագահ Վուչիչին)։ Հայաստանի երկու նախագահների հանդեպ հետախուզում հայտարարելը, այդ տրամաբանությամբ, թշնամու կողմից Հայաստանին ստորացնելու հերթական քայլն է, և բոլորովին չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանությունները (եթե շարունակեն նույն ոգով գործել), մի օր էլ կորոշեն էլ ավելի նսեմացնել մեր երկիրը, և արտահանձնել նրա երկու նախագահներին թշնամական երկրին, առերևույթ հանուն նրա հետ «խաղաղության և եղբայրության» հաստատման, իրականում նաև՝ սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Նույն կերպ, հրաժարվելով դատապարտել Շուշիի դեկլարացիան, գործող իշխանությունները փաստացի համաձայնվում են նրա մեջ նշված հակահայկական դրույթների իրացմանը։ Մասնավորապես, նրանք դեմ չեն, որ 44-օրյա պատերազմը՝ դա «ադրբեջանական հողերի ազատագրում էր հայկական օկուպացիայից և պատմական արդարության վերականգնում», և ոչ թե Ադրբեջանի ագրեսիա ազատ Արցախի դեմ։ Դեմ չեն, որ երկու թշնամական երկրները միավորեն իրենց ուժերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու ուղղությամբ։ Դեմ չեն, որ նույն այդ երկու երկրները միավորեն «թյուրքական աշխարհը» Հայաստանի Հանրապետության տարածքով, հընթացս բռնակցելով նրա տարբեր հատվածները։ Դեմ չեն նաև նրան, որ դեկլարացիան ստորագրվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքում, դրանով հատուկ ցինիզմ հաղորդելով նրա հակահայկական բովանդակությանը։ Ընդհանրապես, եթե հետևենք դեռևս իշխող ուժի «կարկառուն» ներկայացուցիչների վերջին մտքերի հոսքին, նրանք ոչ միայն դեմ չեն թուրք-ադրբեջանական տանդեմի հնազանդ խամաճիկը դառնալուն, այլև միայն դրա մեջ են տեսնում հայ ժողովրդի «փրկությունը և խաղաղ ապագան»։

Ենթադրաբար, հենց այդ «ապագայի» համար են նրանք ստացել այն 680 հազար ընտրողների քվեները, որոնք, գիտակցաբար, անգիտակից կամ մոլորորությամբ, ի դեմս այս իշխանությունների, փաստացի ընտրել են Արցախի հայաթափումը, Սյունիքի հանձնումը, մնացած Հայաստանի սողացող թուրքացումը, և այս ամբողջը՝ հանուն խոստացված անիրական «խաղաղության», փոխանակ գիտակցելու, որ այսօրվա աշխարհում, իրական խաղաղության կարելի է հասնել միայն ամենօրյա աշխատանքով և պայքարով, լավ հաշվարկված, բայց խիզախ նախաձեռնություններով, և սեփական պետության ուժն ու միջազգային կշիռը շարունակաբար բարձրացնելով։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսպիսի «ապագա» չեմ պատկերացնում ոչ իմ, ոչ էլ իմ սերունդների համար։ Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով, սերունդներիս էլ թողնելով նույն կերպ արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն սեփական երկրում։ Այս իշխանությունները իրենց գործողություններով և անգործությամբ ցանկանում են ինձ և իմ նմաններին զրկել այդ հնարավորությունից, իրենք լինելով թուլակամ և ապաշնորհ՝ փորձում են մեզ էլ այդպիսին դարձնել։ Ուստի սա խորքային կռիվ է՝ մի կողմից նյութապաշտ, թեթևաբարո և թուլակամ մարդու տեսակի, և մյուս կողմից, ոգեղեն, մաքառող ու խիզախ տեսակի միջև, և այս կռիվը մենք շարունակելու ենք՝ մինչև հաղթենք և նորից տերը դառնանք մեր երկրի, հընթացս էլ ոգևորենք մեր ժողովրդի արժանապատիվ, բայց ապակողմնորոշված հատվածին, և ցույց տանք, որ կա լրիվ այլ ապագա՝ առանց նվաստացման, վախի ու խեղճության։

Այսօր արդեն, մեր երկրի տարբեր անկյուններում հայ մարդիկ ոտքի են կանգնում՝ կռիվ տալու այս պարտադրված ստորացման դեմ, և այս դեռևս տարրերային այս պայքարը ի վերջո դառնալու է նոր շարժում՝ թույլ չտալու մեր վրա օտարի վաղուց մերժված լուծը, պահպանելու և ամրապնդելու մեր պետականությունը, և արժանապատիվ կյանքի իրավունք նվաճելու մեր սեփական հայրենիքում։ Այսօր մենք արթնացել ենք նոր միջազգային իրողություններում, որը լի է մեր համար բազում նոր վտանգներով, բայց նոր հնարավորություններ է նաև բացում մեր առջև։ Ես արդեն տեսնում եմ մեր պայքարի վաղվա օրը և նրա նոր ուժ հավաքող ապագան, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք չեն ընկճվել նախկինում, և այսօր էլ արդեն ոտքի են կանգնում այն անշրջելի իրականություն դարձնելու համար։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Եվրանեսթը»՝ Երևանում

Հաջորդ գրառումը

Անվտանգության խորհրդի նիստ է անց կացվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

16/10/2025
Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
Միջազգային

Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լիակատար ջախջախել նրան, եթե այդ կառույցը հրաժարվի հրադադարի համաձայնագրից

16/10/2025
Նորություններ

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

16/10/2025
Հաջորդ գրառումը

Անվտանգության խորհրդի նիստ է անց կացվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է. Իոաննիսյան

16/10/2025

Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ`...

ԿարդալDetails

Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լիակատար ջախջախել նրան, եթե այդ կառույցը հրաժարվի հրադադարի համաձայնագրից

16/10/2025

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

16/10/2025

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական