Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես է կառավարությունը մտադիր կառավարել Սևանա լճի ավազանն առաջիկա 5 տարում

24/06/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում: 

Փաստաթղթի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների՝ ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը և դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:

Սևանի ջրավազանային կառավարման տարածքը ներառում է Սևանա լիճն իր ջրհավաք ավազանով, մակերեսը կազմում է 4721 կմ2: Սևանա լիճը պարունակում է Հայաստանի ազգային ջրային պաշարների 96.5%-ը: Սևանա լիճ են թափվում 28 գետեր և միայն Հրազդան գետն է սկիզբ առնում լճից: Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները համարվում են Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս, քանի որ այդտեղից ջուրը հասնում է Սևանա լիճ Արփա-Սևան թունելով:

«Ջրավազանային կառավարման պլանի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի», – նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ:

Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրառն իրականացվում է խմելու-կենցաղային, ոռոգման, ջրարբիացման, արդյունաբերության, հիդրոէներգետիկայի և ձկնաբուծության նպատակով:

Ըստ մակերևութային ջրառաջարկի կանխատեսումների՝ 2022-2027թթ-ի ընթացքում 25 գետերում այն կկազմի 671-674 միլիոն խմ, իսկ ըստ ստորերկրյա ջրառաջարկի կանխատեսումների՝ 17 գետերում այն կկազմի 258-259 միլիոն խմ:

Ամենամեծ ջրապահանջարկն ընկնում է ձկնաբուծական ոլորտի վրա՝ 69-73 միլիոն խմ: Հաջորդը խմելու-կենցաղային ոլորտն է՝ 40-50 միլիոն խմ, ոռոգումը՝ 12-13 միլիոն խմ, ջրարբիացումը՝ 0.4 միլիոն խմ, արդյունաբերությունը՝ 0.1 միլիոն խմ:

Ձկնաբուծարանները հիմնականում գտնվում են Գավառագետ, Կարճաղբյուր, Արգիճի և Մարտունի գետավազաններում: Նշված է, որ ձկնաբուծության ոլորտի ազդեցության գնահատման համար բացերն են ձկնաբուծության վերաբերյալ տվյալների անորոշությունը, ձկնաբուծության նպատակով փաստացի ջրառը, ձկնաբուծարաններից արտանետված ֆոսֆորի քանակը, ձկնաբուծարանների ազդեցությունը Սևանա լճի որակի վրա։

Ըստ փաստաթղթի՝ հիդրոէներգետիկան համարվում է ոչ սպառողական ջրօգտագործող, ուստի դրա ծավալը չի արտացոլվում ընդհանուր ջրառաջարկի և ջրապահանջարկի հաշվարկներում: Նաև նշված է, որ Սևանա լիճ թափվող գետերի վրա արգելվում է նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը:

Հիդրոէներգետիկայի ոլորտի ազդեցության գնահատման համար տվյալների բաց է փոքր ՀԷԿ-երից դուրս եկող հոսքը։ Սևանի ավազանում առկա են գործող 9 փոքր ՀԷԿ՝ 18,678 կՎտ ընդհանուր հզորությամբ: Այդ 9 ՓՀԷԿ-երը միասին արտադրում են շուրջ 64 միլիոն կՎտ էլեկտրաէներգիա, որը կազմում է Հայաստանում ՓՀԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի 7.47%-ը և Հայաստանում արտադրվող ընդհանուր էներգիայի 0.8-ը:

Սևանա լճի ավազանում առկա են 2 գործող մետաղական և 21 ոչ մետաղական հանքավայրեր: Հանքարդյունաբերության ոլորտում մեծ մասը բաժին է հասնում Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին: «Սոթքում հանքարդյունաբերական գործունեությունը հանդիսանում է ինչպես կետային, այնպես էլ ոչ կետային աղտոտման աղբյուր: Հանքերի ցրված ջրերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ, ազդեցություն են թողնում Սոթք, ապա Մասրիկ գետերի ջրերի որակի վրա», – նշված է նախագծում:

Սևանա լճի ավազանի վրա բացասական ազդեցություն են ունենում նաև բնակավայրերի կոմունալ կենցաղային կեղտաջրերը, որոնք լցվում են լիճը: Չմաքրված կենցաղային կեղտաջրերը հանդիսանում են օրգանական աղտոտման հիմնական աղբյուր:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ հանքարդյունաբերական թափոնների տարածքի վերականգնում, հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության ապահովում և վերականգնում՝ ներառյալ ջրի կորուստները նվազեցնելու միջոցառումները, Սևանի ջրավազանային կառավարման տարածքում մակերևութային ջրային ռեսուրսների քանակական մոնիթորինգի դիտակետերի արդիականացում, Էկոլոգիական նպատակներին հասնելու տեխնիկական միջոցառումներ, կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում, հիմնական ջրօգտագործողների համար «SCADA» համակարգի տեղադրում, խմելու  և ոռոգման ջրի մատակարարման ցանցի բարելավում և վերականգնում, Արգիճի գետի վրա 9 մլն խմ և  Աստղաձոր գետի վրա 1-1,5 մլն խմ ծավալով ջրամբարի կառուցում։   

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել շրջակա միջակա միջավայրի նախարարության կողմից` ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի աջակցությամբ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության արդյունքում կառավարման պլանը ստացել է դրական եզրակացություն:

Աղբյուրը` Ecolur.org

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ»

Հաջորդ գրառումը

Նիկոլի գերեզմանը կփորեն, եթե Ալիևը դա հրապարակեց. Նաիրի Հոխիկյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլի գերեզմանը կփորեն, եթե Ալիևը դա հրապարակեց. Նաիրի Հոխիկյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական