Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է գլխավոր դատախազի զեկույցն ու հնչում են կոռուպցիայի մասին հայտարարություններ:
Շատ կուզեի այս պահին լինել ԱԺ-ում ու քպ-ական հոխորտացող պատգամավորներին հարց տալ, թե ինչպե՞ս է լինում, որ աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը և Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղը Լոս Անջելեսում գրանցված են նույն հասցեում որը շատ պատահաբար Շրջակա միջավայրի նախարարի հարազատ քրոջն է պատկանում, ով նաև շատ պատահաբար համատեղության կարգով թե աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնորենն և թե Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնորենը:
Արդյո՞ք գիտեն որ հիշյալ անձին Հայաստանի պետական բյուջեից ամսական 3000 դոլար աշխատավարձ է վճարվում բառի իսկական իմաստով ոչինչ չանելու համար: Արդյո՞ք գիտեն, որ Հանրային հեռուստատեսության ամերիկյան մասնաճյուղի միակ արտադրությունը յուրաքանչյուր տարվա մարտ ամսին էլի պետբյուջեի հաշվին մի քանի օրով ԱՄՆ գործուղվող Պետրոս Ղազարյանի մի քանի հարցազրույցներն են:
Արդյո՞ք գիտեն որ Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ Լոս Անջելեսում ունի երկու ալիք ու դրանց դիմաց ամսական տասնյակ հազարավոր դոլարներ է վճարվում, մինչդեռ իրականում դա ոչ թե երկու, այլ մեկ ալիք է:
Այսքանն ասացի քանի որ այսօր թեման այդ մասին էր, մանրամասները խոստանում եմ շուտով՝ ապացույցներով:
Ի դեպ, դեռ չեմ խոսում այն մասին, որ 2019 թվականին աննա հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղի եկամուտը եղել է 4 միլիոն դոլար, 2020 թվականին՝ շուրջ 2 միլիոն դոլար, իսկ վերջին՝ 2023 թվականին ԱՄՆ հարկային ծառայության մոտ հայտարարագրել է ընդամենը 1200 դոլար եկամուտ:
Հույսով եմ այս թեմաների մասին կբարձրաձայնեն մեր ընդդիմադիր պատգամավորները: