Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ինչու կապիտուլյանտը պատերազմի ընթացքում մեկ օրով գնաց Արցախ, որն էր նպատակը».Արտակ Զաքարյան

22/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետևյալն էր։

Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։

Նպատակն այն էր, որպեսզի Նիկոլը «հերոսանա» և «քաջաբար» հայտարարի, որ հետ է վերցրել այն մի քանի հարյուր հեկտարը, ինչը թողել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը կանգնեցնելուց հետո։ Զուտ մի քանի հոգու անձնական հիմար ամբիցիաների վրա կառուցված հակահարձակումը տեղի ունեցավ հապճեպ, առանց նախապատրաստվելու և առանց հակառակորդի դիրքավորումների, նրանց ուժերի և տեղակայման վայրերի մասին հստակ տեղեկության։ Արդյունքում պատռվեց ռազմաճակատի առաջնագիծը, ցաքուցրիվ եղավ խրամատավորված հայկական զորքը, վնասվեց կամ հակառակորդին թողնվեց մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ունեցանք բաց դաշտում հայտնված ու միմյանց հետ չհամագործակցող կենդանի ուժի հսկայական կորուստներ։ Քաղաքական PR-ին կուլ գնացած գործող գեներալների աչքերի առաջ փլուզվեց և ճեղքեր տվեց Արցախի հարավային թևի հզոր պաշտպանական շղթան։

Այնինչ՝ պատերազմի առաջին օրերին ստացած հարվածներից ու անընդհատ կասեցվող գրոհներից հետո, հակառակորդն աստիճանաբար թուլանում էր՝ կորցնելով իր հարվածային ուժն ու տեմպերը։ Նիկոլի և իր խմբակի անհեռատես, չհիմնավորված որոշման և դրա ձախողման արդյունքում թշնամու առաջ բացվեցին անպաշտպան մնացած Հադրութի դարպասները։

Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք։

Հոկտեմբերի 5-ին կապիտուլյանտը գնացել է Արցախ՝ հակառակորդին «արժանի հակահարված հասցնելու» հետագա քայլերը որոշելու համար։ Այնինչ, նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաև իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։

Դրանից հետո սկիզբ առած ձախողումների անվերջանալի շղթան այլևս կանգնեցնել չհաջողվեց։ Հայկական զորքերը մտան անկանոն պաշտպանության և երկարատև հետապնդման անդառնալի մի փուլի մեջ, որի կանգառը տրվեց ռուսական խաղաղապահների ժամանումով։

Նիկոլը և սորոսածին բոսյակները, ուղիղ չորս տարի թմբկահարել են, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին 800 հա տարածք է թողել թշնամուն (իրականում՝ 400հա)։ Այն ժամանակ քննարկվում էր պատերազմը ևս երկու օր շարունակելու և դիրքերը վերականգնելու հարցը։ Սակայն հնարավոր կորուստները կարող էին կազմել մինչև 200 զինծառայող և քաղաքական իշխանությունը հրաժարվեց նոր կորուստներից։

Իսկ կեղծ հեղափոխությունից ու տավուշյան ավանտյուրայից գլուխը կորցրած կապիտուլյանտը չխնայեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ հանուն իր գաղջ նպատակների։ Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում և ծաղրում փաշինյանական խունտային։ Նրա հետ միասին՝ նաև մեզ բոլորիս»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) կոնկրետ առաջադրանքով՝ հեռացնել Ռուսաստանին Հայաստանից (տարածաշրջանից)

Հաջորդ գրառումը

Ճապոնական ասացվածք՝ չկան վատ զինվորներ, կան վատ գեներալներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ճապոնական ասացվածք՝ չկան վատ զինվորներ, կան վատ գեներալներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական