Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու գործը տեղից չի շարժվում

09/09/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց վերջնարդյունքում գործը տեղից չի շարժվում, իսկ երկիրը համակարգային փլուզման մեջ է։ Ինչու՞։

Հայտնի ծուղակում ենք. երկար տարիներ պատրաստվում էինք «նախորդ պատերազմին» ու պարտվեցինք, կա խոր մտահոգություն, որ մենք այժմ պատրաստվում ենք նախորդ խաղաղությանը, որն էլի կբերի պարտության։

Եվ կա լայն հանրության մոտ տպավորություն, թե, մերժելով ներկան, պատրաստվում ենք նախորդ իշխանությանը։ Որպեսզի հաջողություն լինի՝ մենք պետք է պատրաստվենք ու խնդիր դնենք՝ հասնել հաջորդ իշխանությանը։ Իսկ «հաջորդ իշխանություն» առաջին հերթին նշանակում է նոր բովանդակություն՝ նոր ասելիք, նոր ձևակերպումներ, նոր գաղափարներ, նոր մարդիկ։

Չափազանց շատ բան է փոխվել. հին պատկերացումներով ու հին ձևակերպումներով հնարավոր չի լինելու համախմբել մարդկանց՝ ներսում, հնարավոր չի լինելու ընկալվել դրսում՝ հարևանների ու պոտենցիալ դաշնակիցների կողմից, հնարավոր չի լինելու պետություն պահել։

Քաղաքական միտքը և պետական մտածողությունը պետք է լուծեն այս խնդիրը. ընկալել փոփոխությունների իրական ծավալը, և վերանայել մեր պատկերացումները՝ այդ բոլոր փոփոխությունները հաշվի առնելով։ Հակառակ դեպքում գործը տեղից չի շարժվի։

Փոխվել է Ղարաբաղի հարցը, փոխվել է Հարավային Կովկասը, հետևաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների բովանդակությունը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր դերը, մեր հասարակությունը, մեր հեռանկարը։

Առանց Արցախ չկա Հայաստան

Ղարաբաղյան հարցի բովանդակությունը փոխվել է։ Մինչև 2020թ. «Ղարաբաղի հարցի» տակ ուրիշ բովանդակություն էր, հիմա՝ ուրիշ։ Սա պետք  է ընդունել։

Մինչև 2020 թվական եղել է Հայաստանը որպես անվտանգության երաշխիք ունեցող Արցախի պետություն, 2020-ին տեղի է ունեցել այդ պետականության կորուստ և անվտանգության երաշխիքի զրոյացում։ Հիմա գոյություն ունի ֆիզիկական բնաջնջման, հայաթափության ռեալ վտանգի առաջ կանգնած Արցախ, որի պետականությունը և նախկին անվտանգային համակարգը զենքի ուժով ջարդել են։

Երբ սեպտեմբերի 2-ին և մնացած օրերին ցույց ենք տալիս 1990-ականների մեր փառահեղ հաղթանակների կադրերը, ողջ հարգանքով հանդերձ, կրկնում եմ՝ անձնային, անձնական, պատմական մակարդակներում ողջ խոր հարգանքով հանդերձ՝ այդ հաղթանակը կերտածների հանդեպ, պետք է ընդունել, որ այդ կադրերն այս պահին այլևս ոչ մի կիրառական նշանակություն չունեն։ Դրանք հանրագիտարանային պատմություն են։ 

Պետական մտածողությունը և պետության հանդեպ պատասխանատվությունը պահանջում են զսպել բոլոր էմոցիաները և հասկանալ, որ այսօրվա խնդրի լուծման բանալին այդ կադրերում չէ, պահանջատիրական վանկարկումները չեն, առանց իրատեսական հիմքերի «կարմիր գծերը» չեն։

Կա մեկ կարմիր գիծ. պետք է գիտակցել, որ Արցախի կորուստ նշանակում է Հայաստանի կորուստ։ Արցախի վերջնական կորստից հետո Հայաստանը 10-15  տարվա ընթացքում դառնալու է այլոց ծառայութուններ մատուցող հայկական ռեզերվացիա։

Սա հասկանալով՝ պետք է ձևակերպենք խնդիրը. ինչպե՞ս պահել Ղարաբաղը հայկական, որպեզի պահենք հայկականությունը՝ ընդհանրապես։

Պետական մտածողության և սառը պրագմատիզմի վրա պետք է գծագրել այն փոքր, միջին քայլերի շղթան, որով Արցախը պետք է պահվի հայկական։

90-ականների փառահեղ հաղթանակների կինոխրոնիկայում չէ այլևս ելքը, կամ՝ Նիկոլի պարզունակ հեռացման մեջ։ Այն, որ Նիկոլը պետք է հեռանա, չի քննարկվում, բայց Նիկոլին պետք է հաջորդի պետական մտածողությունը։

Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է ահռելի փոփոխություններով անցած երկիր. այդ թիմի նոր էջը այսօրվա իրականությունն է, ու նրանից պահանջվելու է ոչ թե պոպուլիզմ, այլ՝ ծանր իրականության մեջ սոլիդ ու գրագետ քաղաքականություն։

Իսկ ո՞րն է Արցախի հարցում ոչնիկոլական ճամբարի կողմից մշակված տեսլականը։ Նիկոլի ծրագրին այլընտրանքը կա՞, պատրա՞ստ է։ Էմոցիաներն ու մեր սրտից բխող վանկարկումները մի կողմ։ Հենց լինի ընկալելի այլընտրանքային տեսլական՝ հանրային վստահությունը կլինի էապես ավելի մեծ։ Ու այդպես՝ բոլոր կարևոր հարցերում։

Իշխանությունների ճանապարհները

Հայաստանն ունեցել է իշխանություն, որը կառուցել է Լաչինի ճանապարհը, ունեցել է իշխանություն, որը կառուցել է Սոթք-Քարվաճառը, և ունի իշխանություն, որը երկուսն էլ հանձնել է Ադրբեջանին։ Հիմա պետք է ուրվագծվի հաջորդ իշխանությունը, որը, սառը ընդունելով այս աղետալի իրականությունը, կստեղծի պատմության հաջորդ էջը։ Այն չի լինելու շռնդալից, եռատոնի մասնիկ, օրացույցի նոր տոն, բայց այն լինելու է պատմական կարևորության։

Խաղաղ Արցախի կոնցեպցիան

Հայաստանի հաջորդ իշխանությունը պետք է ունենա Խաղաղ Արցախի մշակված կոնցեպցիան, որով նա կխոսի միջնորդների, հարևանների, հակառակորդի հետ։

Ռուսական խաղաղապահների անժամկետ ներկայությունն այդ կոնցեպցիայի առանցքում է։

Պետք է ոչ միայն ունենալ Արցախում խաղաղ կյանքի զարգացման տեսլական, այլև՝ այն ապահովել կոնկրետ ծրագրերով։

Հասկանալու համար, թե ինչպես է փոխվել Ղարաբաղյան հարցի բովանդակությունը, փորձենք տեսնել նոր իրողություններից ամենաերևացողները։ Վաղը Ադրբեջանն ամենախաղաղ պայմաններում կառուցելու է 200 հազարանոց Աղդամ, բազմահազարանոց նոր գյուղեր, որոնք մխրճվելու են հայկական բնակավայրերի մեջ։ Որևէ մեկը սրա մասին մտածե՞լ է։ Արդեն չկա անվտանգության գոտի, ու Ադրբեջանն իր տարածքներում ինչ ուզի՝ կառուցելու է։ Այսօր արդեն կառուցել է երկու միջազգային օդանավակայան, բազմաթիվ ճանապարհներ, թունելներ…

Իսկ Լաչինը հանձնելու ընթացքում Հայաստանը չբարձրացրեց Ստեփանակերտի օդանավակայանի հարցը։ Ու այսպես՝ բազմաթիվ հարցեր։

Անհատներ ու առաջարկություն

Միևնույն ժամանակ, Հայաստանում կան մարդիկ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս հետաքրքիր ու կիրառական  առաջարկներով։ Իմ առաջարկն է՝ սկսել Ղարաբաղի հարցով ծրագրային մշակումներ՝ հաշվի առնելով նոր, առկա իրողությունները։ Ինքս պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել այդ աշխատանքին։ Ղարաբաղյան հարցի նոր փուլի շուրջ մշակումներ՝ հիմքում ունենալով հստակ բանաձև և համոզմունք՝ Արցախը պետք է մնա հայկական, հայկական Արցախի կորուստը Հայաստանի վերջն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աո՜ւ, աո՜ւ… գորշ գայլերն են ոռնում…

Հաջորդ գրառումը

5 հայ ձերբակալվածների հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Նորություններ

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025
Նորություններ

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
Հաջորդ գրառումը

5 հայ ձերբակալվածների հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական