Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը տեղեկացրել է, որ «Սպուտնիկ V»-ի փորձարկումների որոշ մասնակիցներ հիվանդացել են կորոնավիրուսով, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Նրանք, հնարավոր է, այն մարդիկ էին որոնք պատվաստանյութի փոխարեն պլացեբո են ստացել:
Դա հնարավոր կլինի պարզել միայն նոյեմբերին՝ նախնական տվյալների վերծանումից հետո: