Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչո՞վ պիտի զբաղվի բոլոր ուղղություններով ահագնացող ճգնաժամում դեռ գոյություն ունեցող, իր ձեռքով իսկ ավերված երկրի գործադիրի ղեկավարը։ Ի՞նչ խնդիրներ պիտի լուծի շուրջօրյա ռեժիմով։ Սահմանային անվտանգությա՞ն։
Արցախից մնացածի հազար ու մի հարցերո՞վ։ Գուցե COVID-ի՞, վրա հասնող էներգետիկ ճգնաժամի՞, արագ տեմպերով մեծացող գնաճի՞, հազարավոր վիրավորների առողջական ու հազարավոր զոհվածների ընտանիքների սոցիալական հարցերո՞վ։ Իսկ գուցե իրենց տները այրած ու թուրքին թողած մարդկանց պրոբլեմներո՞վ։ Արտաքին քաղաքականությա՞մբ գուցե։ Իսկ կարո՞ղ է աշխատանքային տարաբնույթ հանդիպումներով ու քննարկումներով բազմիցս խոստացած ներդրումների շուրջ։
Իհարկե ոչ։ Նա անում է այն, ինչ միայն կարող է անել` անբովանդակ ու անիմաստ միտինգային դատարկախոսություն, հերթական ստերի ու հեքիաթների շարք այն ժամանակ, երբ քիթ սրբելու ու քնելու հնարավորություն պիտի չունենար։ Ու ի՞նչ է սա։
Քարոզարշա՞վ են սկսել։ Ի՞նչ իրավունքով։ Չնայած էլ ի՞նչ իրավունքի մասին է խոսքը, երբ կապիտուլյանտը շարունակում է պաշտոնավարել, իր անհայրենիք ոհմակն էլ օրինակ ՄԻՊ-ինա հայհոյում, կամ լրագրող վիրավորում, կամ ծեծում, սահմանադրական կարգն էլ արդեն հոգնել է տապալվելուց։ Ֆեյքերն էլ լայքում են ու խրախուսում…Жизнь удалась.
Ձեր հերթական ստերին գուցե հավատացողներ մնացել են անգիտակից եւ անուղեղ «աղանդավոր» հատվածից։ Բայց հանկարծ ինքներդ չհավատաք, որ երբևե որեւէ ձեւ մարսելու եք։ Նման բաներ իրոք միայն հեքիաթներում է լինում, բայց իմ իմացած նման բոլոր հեքիաթները ունեն շատ դաժան ավարտ»։