Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան, խախտված է Ռուբեն Վարդանյանին հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը

23/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ «Ազադլիքը», օրեր առաջ հարցազրույց է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու, ամերիկացի հայտնի իրավաբան Ջարեդ Գենսերի հետ:

Լրագրողի այն հարցին, թե ինչ փաստերի ու ապացույցների հիման վրա էր Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին, երբ Ադրբեջանի կառավարությունը հերքում է խոշտանգումների մասին պնդումները, Ջարեդ Գենսերը պատասխանել է, որ ՄԱԿ-ի զեկուցողին ուղղված 20 էջանոց նամակը հասանելի է հանրությանը, և իրենք ևս կարող են ծանոթանալ:

Անդրադառնալով Ադրբեջանի կառավարության պնդումներին՝ փաստաբանը նշել է, որ նրանք ստում են:

«Ադրբեջանի կառավարությունում ոչ միայն իրենց, այլև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անունից են հայտարարում, թե Ռուբեն Վարդանյանը խոշտանգումների չի ենթարկվել: Միանշանակ կարող եմ պնդել, որ դա սուտ է: Սուտ է, քանի որ ԿԽՄԿ-ն ողջ աշխարհում աշխատում է նույն սկզբունքով՝ երբեք ո՛չ հրապարակային, ո՛չ կոնֆիդենցիալ չի հայտնում՝ արդյոք անձը ենթարկվե՞լ է խոշտանգումների, թե ոչ: Դա միակ եղանակն է, որ երաշխավորում է նրանց մուտքը տվյալ երկիր»:

Փաստաբանն ընդգծել է, որ իր մասնագիտական գործունեությանս ընթացքում ավելի քան 50 քաղբանտարկյալի գործեր է ունեցել և ԿԽՄԿ-ի նման հայտարարության երբեք չի հանդիպել:

Նա հավելել է. «Այդ դեպքում, ինչո՞ւ նրանք չեն հրապարակում նամակը, որն իբր ստացել են ԿԽՄԿ-ից: Ավելի քան 100 տոկոսով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի: Եթե Վարդանյանին իսկապես չեն խոշտանգել, ապա արդարանալու կամ թաքցնելու բան չունեն: Սակայն նրանք անամոթաբար կեղծ տեղեկություն են տարածում Կոմիտեի անունից»:

Բացի դրանից՝ Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ տեսակ կապ հաստատելու հնարավորություն չունի:

«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։

Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են», նշել է նա:

Լրագրողը հարցրել է, թե ով է մերժել նրա մուտքը Բաքու: «Մենք դիմել ենք դատախազություն և թույտվություն խնդրել: Այն մերժվել է»,-ասել է Գենսերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գործող թյուրիմացությունը խնդրում է իրեն մեղմ դատեն, որովհետեւ որբ տղա է

Հաջորդ գրառումը

Ավտոբուսները նոր են, դրա համար է ուղեվարձը թանկ, եթե մաշվեն, գինն իջնելո՞ւ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

24/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Այն օրը վիրավորանքից վրդովված, բղավող ու լաց լինող Գևորգ Սրբազանն այսօր լուռ էր, անարցունք ու անվրդով

23/11/2025
Նորություններ

Գալու է օրը, և հանդիպելու եք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Մկրտիչ Սրբազանին. ո՞նց եք նայելու նրանց աչքերի մեջ

23/11/2025
Նորություններ

Հիմա հերթը Հայաստանի Հանրապետության տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

23/11/2025
Հաջորդ գրառումը

Ավտոբուսները նոր են, դրա համար է ուղեվարձը թանկ, եթե մաշվեն, գինն իջնելո՞ւ է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական