Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ համար ցանկալի տարբերակը ՀԷՑ-ի պետականացումն է, սակայն այստեղ ֆինանսական հարց կա. Փաշինյան

25/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԷՑ-ի հետ կապված  հիմնական խնդիրը մեր ռազմավարական մոտեցումն է, ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ երկու հնարավոր տարբերակ են քննարկել, որոնց մասին ինքը հրապարակային հայտարարել է։

«Տարբերակ մեկ՝ մենք սահմանված օրինակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որպեսզի կառավարի՝ կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը՝ եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետև այնուամենայնիվ, ընկերությունը վերցնելու համար վճարում պետք է իրականացնենք։ Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական միջոցներով, պետք է թափանցիկ ընթացակարգերով  նոր ներդրող ներգրավենք։ Ուզում եմ անկեղծ ասել՝  ինձ համար լավագույն, ցանկալի տարբերակն առաջինն  է՝  ՀԷՑ-ի պետականացումն է, բայց  այդտեղ ֆինանսական հարց կա։ Այդ դեպքում, մենք ռազմավարական առումով այս հարցը կլուծենք, դուրս կգանք, երկարաժամկետում էլ մեր երկրի առաջ այդ ռիսկերը կնվազացնենք։ Եթե նույնիսկ ենթադրենք, կոնսեսիոների հետ խնդիրներ լինեն, այնտեղ հեշտ է, մեր սեփականություն է, մենք ամբողջությամբ լիազորությունները կարող ենք ունենալ»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը միաժամանկ նկատեց, որ այստեղ կարևոր է ընկերության օբյեկտիվ գնի դուրսբերումը, որը, պատկերավոր ասած, օբյեկտիվ օտարման գին կարող էր լինել՝ իհարկե որոշ նրբություններ հաշվի առնելով։

«Այստեղ բոլոր գործոնները ազդում են։ Օրինակ՝ այն, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ է արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է։ Լիցենզիան ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։

Իհարկե, որոշ ժամանակ ունենք հանգիստ մտածելու, կմտածենք։ Ձեր ներկայացրած տեղեկատվությունն էլ կվերլուծենք, ՀԾԿՀ–ի հետ էլ կխորհրդակցենք, կառավարությունում էլ կխորհրդակցենք և որևէ որոշման կգանք»,– հայտարարեց Փաշինյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լսել եմ, որ ՀԷՑ-ի անունով տոկոսով վարկ են վերցրել բանկերից ու առանց տոկոս տվել կոնկրետ ընկերությունների. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Բոլոր 40 գործերը կապված են կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ. Վարդան Ղուկասյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Փաշինյանը Եկեղեցու «բարենորոգման» հայտարարություն է արել, որի տակ ստորագրել են ինքը, նաև իր կողմն անցած 10 եպիսկոպոսները

05/01/2026
Միջազգային

Մադուրոյին առևանգելիս ամերիկացի զինվորները սպանել են նրա անվտանգության աշխատակիցների մեծ մասին

05/01/2026
Միջազգային

Եթե Դելսի Ռոդրիգեսը ճիշտ չգործի, գուցե ավելի բարձր գին վճարի, քան Մադուրոն. Թրամփ

04/01/2026
Միջազգային

Դելսի Ռոդրիգեսը հրաժարվել է համագործակցել ԱՄՆ-ի հետ՝ հայտարարելով, որ Վենեսուելան գաղութ չի դառնա

04/01/2026
Հաջորդ գրառումը

Բոլոր 40 գործերը կապված են կոնկրետ «Թումո» կենտրոնի հետ. Վարդան Ղուկասյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական