ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր նախագահության օրոք միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու պահանջ չի ներկայացրել:
«Ադրբեջանը 88թ-ից սկսած չէր ուզում որևէ նշաձողի մասին խոսել, արդյո՞ք դա փաստ է, որը մեզ պետք էստիպեր հրաժարվել մեր նպատակներից, իհարկե՝ ոչ»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյան՝ հերքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե նախկինների օրոք Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պահանջ եղել է:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե բոլոր փաստաթղթերը կան, և պետք է պարզաբանում պահանջել Նիկոլ Փաշինյանից, թե 2019 թվականին իրեն ի՞նչ են առաջարկել և իր համար ո՞րն է նշաձողը:
Աղբյուր` Փաստինֆո