«Իզվինի»-ով չի լինում. Արցախը հանձնեցին, ասեցին «իզվինի», հիմա էլ Հայաստանն են ուզում հանձնել. իրենք էժանագին պոպուլիզմով են զբաղվել և զբաղվում։ Հիմա էլ պոպուլիզմը փոխարինում են ահաբեկչությամբ, որի դեմը պետք է առնել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Պատասխանելով Երևանի ավագանու ընդդիմադիր խմբվակցությունների՝ ոչ միասնական լինելու հարցին՝ Թևանյանը շեշտեց, որ պարզապես մեղք է «Հանրային ձայն»-ին ընդդիմություն կոչել. խմբակցության երկու անդամների ահաբեկել և առել են, սակայն իրենք միասնաբար պայքարում են առկա խնդիրների դեմ։
«90 տոկոսը մերժում է այս իշխանությանը, և այդ 90 տոկոսի ջանքերով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հանրության շահերին դեմ որոշումները վերանայվեն։
Իրենք թուրքական քաղաքականություն են իրականացնում և այդ շրջանակներում Հայաստանը տանում են արևմտյան Ադրբեջան դառնալու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր նեղ ընտանեկան անվտանգության խնդիրն է լուծում և իր կաշին փրկելու համար իրականացնում է բոլոր այն պահանջները, որ իր առջև դնում է Էրդողանը։
Պրահայից՝ 2022-ի հոկտեմբվերի 6-ից սկսած, նա այդ պահանջները բավարարում է, այնպես որ պետք է մեր հանրությանը տեղ հասցնենք, որ դրված է Հայաստանի գոյության խնդիրը։ Մենք միայն Սյունիքի, Կիրանցի կամ Վարդենիսի խնդիր չունենք, ունենք Հայաստանի խնդիր, ունենք արցախահայության վերադարձի իրավունքը միջազգային օրակարգում ներառելու խնդիր»,- ամփոփեց Թևանյանը։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։