Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ վտանգներ սպասել Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններից. Վարդան Ոսկանյանը պարզաբանում է

19/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թվում է, թե Աֆղանստանի իրադարձությունները շատ հեռու են Հայաստանից կամ, ընդհանրապես, Հարավային Կովկասից, բայց այդուհանդերձ որոշակի ռիսկեր պարունակում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա ընդգծեց՝ խոսքը, նախ և առաջ, այն հանգամանքի մասին է, որ թալիբների իշխանության գալով՝ միջազգային ահաբեկչական կառույցները կարող են ոգեշնչվել և ակտիվացնել իրենց գործունեությունը Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում:

«Երկրորդ՝ Աֆղանստանը կարող է այդ ահաբեկիչների համար դառնալ կարևոր հանգրվան, իսկ մենք գիտենք, որ 44-օրա պատերազմի ցավալի փորձը ցույց տվեց, թե ինչպիսի բացասական դերակատարություն կարող են ունենալ այդ նույն ահաբեկիչները հենց հարավկովկասյան տարածաշրջանում: Հետևաբար՝ այս իմաստով որոշակի ռիսկեր առկա են, բայց դրանք չափազանցնելն էլ սխալ կլինի: Ակնհայտ է, որ Աֆղանստանի տարածքը եթե ամբողջությամբ չվերահսկվի թալիբների կողմից, կամ Աֆղանստանը չունենա կենտրոնացված իշխանություն, ապա հնարավոր հայ-ադրբեջանական բախման պարագայում այստեղից կարող են հավաքագրվել նաև վարձկաններ, որոնց ներկայությունը բացասաբար կարող է անդրադառնալ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից: Ուստի, այս համատեքստում որոշակի ռիսկեր կան»,- ասաց նա:

Իրանագետը գործընթացը դիտարկում է մեկ այլ հարթությունից ևս. «Եթե թալիբները բախվեն Թուրքիայի հետ (գիտեք՝ էրդողանական վարչախումբը ձգտում էր Քաբուլի օդանավակայանը պահել իր ռազմական վերահսկողության տակ), ապա ակնհայտ է, որ Թուրքիան ստիպված կլինի լրացուցիչ ռեսուրսներ ծախսել՝ աֆղանական ուղղությամբ: Եվ, բնականաբար, որքան շատ է թշնամական պետությունը տարբեր ուղղություններով ծախսում իր ռեսուրսները, փորձելով դիմագրավել առկա մարտահրավերներին, այնքան քիչ ռեսուրսներ են մնում Հայաստանի նկատմամբ օգտագործելու համար: Բայց սա նույնպես թեական խնդիր է, որովհետև կարծես թե թուրքական զորամիավորումներն էլ պետք է դուրս գան Աֆղանստանից: Այսուհանդերձ, իրավիճակը պարունակում է թե՛ որոշակի ռիսկեր, մարտահրավերներ, թե՛ որոշակի հնարավորություններ, եթե դրանք կարելի է, ընդհանրապես, հնարավորություններ կոչել»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Էրդողանի վարչակարգն ու թալիբները պայմանավորվածության գնան Աֆղանստանում, նա պատասխանեց. «Վստահաբար, նման փորձ էրդողանական վարչախումբն անելու է, և դրան հասնելու համար կա երկու ճանապարհ. կա՛մ ուղղակի պայմանավորվել թալիբների հետ, որքանով դա հաջող կլինի՝ այլ խնդիր է, կա՛մ էլ օգտվել Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերից, որովհետև Թուրքիան ունի շատ լավ հարաբերություններ այս երկու պետությունների հետ, իսկ Կատարը և Պակիստանը թալիբներին աջակցող պետություններից են, և թալիբների վրա բավական մեծ ազդեցություն ունեցող պետություններից, հատկապես խոսքը Կատարի մասին է:

«Թալիբան»-ի առաջնորդ Բարադարն այս ողջ ընթացքում գտնվում էր Կատարի մայրաքաղաք Դոհայում և այնտեղից է վերադարձել Քաբուլ, և նաև գաղափարական, նյութատեխնիկական առումներով է Կատարն աջակցել «Թալիբանին», և ամենակարևորը՝ ինֆորմացիոն օժանդակություն է տրամադրվել «Թալիբանին», ուստի՝ Թուրքիան կփորձի օգտագործել նաև այս պետությունների խողովակները: Եթե թուրքական զորամիավորումը մնա կամ դուրս գա (կարծում եմ՝ երկրորդ տարբերակը շատ ավելի հավանական է, եթե մինչև այժմ արդեն դուրս չի եկել, որովհետև մենք չունենք հստակ տեղեկատվություն այդ մասին), ապա կարծում եմ` այս երկու պետությունների միջև հարաբերությունները կարող են որոշակի նորմալացման հունով գնալ, կամ այլ խոսքերով՝ թալիբանական ռեժիմի և էրդողանական վարչախմբի միջև կարող են նորմալ հարաբերություններ գոյություն ունենալ:

Եթե ոչ, ապա այդ հարաբերությունները կմնան լարված, և նաև լարման աղբյուր կարող է դառնալ այն հանգամանքը, որ Թուրքիան փաստացիորեն պատ է կառուցում Իրանի հետ իր սահմանի երկայնքով՝ խուսափելու համար աֆղանցի ներգաղթյալների մուտքից, վախենալով այն հանգամանքից, որ այդ ներգաղթյալների շարքերում կարող են նաև «Թալիբանի» աջակիցներ լինել, որոնք Թուրքիայի ներսում կարող են գնալ որոշակի գործողությունների»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՄիությունը վերսկսում է ամենամյա մրցանակաբաշխության գործընթացը

Հաջորդ գրառումը

ԱԺ-ում ԶԼՄ աշխատանքի անհիմն սահմանափակումը խթանելու է ապատեղեկատվության հոսքերը, թող պատրաստ լինեն այդ տարափին. Դոյդոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Նորություններ

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ-ում ԶԼՄ աշխատանքի անհիմն սահմանափակումը խթանելու է ապատեղեկատվության հոսքերը, թող պատրաստ լինեն այդ տարափին. Դոյդոյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Սահմանադրությունն աղբաման ուղարկածները խոսում են ժողովրդավարությունից և օրինականությունից, իսկ իրենց...

ԿարդալDetails

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական