Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ հանգամանքներում է զոհվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալը. Որդին՝ հոր զոհվելու սկանդալային տեղեկությունների մասին

26/02/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

23.02.2021 11:12

Հոկտեմբերի 4-ին 400 ոստիկան՝ Հայաստանի տարբեր մարզերից, բերվել էին Շուշի, որտեղից ոստիկանները պետք է մեկնեին առաջնագիծ: Մի մասը միայն տեղում է իմացել, թե ինչու են իրենց բերել Շուշի, և հրաժարվել է մեկնել: Նրանց մի մասին ասված է եղել, թե պետք է գնան  բնակավայրերում ծառայություն իրականացնելու։ Նրանց հավաքել են Շուշիի մշակույթի տանը՝ բացատրական աշխատանքներ տանելու համար, և հենց այդ հավաքի ժամանակ էլ մշակույթի տունը ռմբակոծվել է: Զոհվեցին 22 ոստիկաններ, մեկն անհետ կորավ, և մնացին բազում կասկածներ, թե ինչպես իմացվեց, որտեղից, և ինչպես թշնամին ճիշտ այն պահին, երբ մարդիկ շենքի ներսում հավաքված էին, ռմբակոծեց պալատը: մասին  
«Այս միջադեպին, որի վերաբերյալ քննչական գլխավոր վարչությունում գործ է քննվում, օրերս անդրադարձել էինք, որից հետո բազմաթիվ զանգեր ստացանք: Զանգում էին ե՛ւ ոստիկանների, ե՛ւ այդ օրը մշակույթի տանը եղած զինվորականների հարազատները, մանրամասներ էին ներկայացնում դեպքից, սակայն նրանցից ոչ մեկը տեղյակ չէր, թե ինչ ընթացքում է քրեական գործը, նրանցից ոչ մեկին դեռևս չեն հարցաքննել: 
Մեզ հետ կապ հաստատեց նաև զինվորական Արամ Սարգսյանը՝ ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի որդին: Գնդապետ Սարգսյանը զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում: Մինչ օրս լուրեր են տարածվում, որ գնդապետ Արթուր Սարգսյանն է ստիպել ոստիկաններին՝ մտնել մշակույթի տուն, մասնակցել այն ճակատագրական ժողովին: Նրան մեղադրում են ոստիկանների մահվան մեջ՝ գոնե զոհվածների հարազատներն այդպես են կարծում: 
Արթուր Սարգսյանի մահվան շուրջ էլ սկանդալային տեղեկություններ են տարածվում, թե իբր նրան գնդակահարել են լրտեսական գործունեության համար: Զոհված ոստիկանների հարազատները համոզված են, որ Արթուր Սարգսյանն է եղել Շուշիի մշակույթի տան հավաքի նախաձեռնողը: 

Ավելին՝ նրան դավաճան են անվանում։ Գնդապետի որդին՝ Արամ Սարգսյանը, հերքում է այս տեղեկությունները: Նա պատմեց, որ իր հայրը հոկտեմբերի 4-ին իրոք ներկա է եղել Շուշիի մշակույթի տանը, սակայն նա չի եղել հավաքի նախաձեռնողը: «Հայրս գլխավորել է այդ ժողովը, եղել է հենց այդ նույն բեմի վրա, որտեղ որ հասցվել է թշնամու հարվածը, և այդ հարվածի հետևանքով նա ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ: Եթե նա դիտավորյալ կազմակերպած լիներ այդ հավաքը, պարզ է, որ ինքը չէր լինի ամենաթեժ վայրում, որտեղ եղել է հարվածը: Նա ուղղակի այդտեղ չէր լինի: Կռվի ժամանակ հայրս եկավ իմ զորամաս՝ իր գործերով, անձամբ ինձ մոտ չէր եկել, այլ ինչ-որ ծառայողական հարցերով: Երբ որ իմացավ, որ մեր վրանում 4 հոգով ենք մնում, նա անձամբ կարգադրեց, որ 4-5 հոգուն, ովքեր իրար հետ էին մնում, հեռացնեն իրարից: Հայրս չէր կարող 400 հոգու կանչել մի տեղ: Վիրավորումից հետո նա Արցախում է բուժվել, բժիշկը նրան արգելել է ոտքի վրա գտնվել, բայց իր համառ բնավորության արդյունքում ինքն ասել է՝ 18 տարեկանները զոհվում են, ես չեմ կարող ինձ համար պառկել, ու ձեռնափայտ է վերցրել, գնացել է նորից մարտի»,- ասում է Արամ Սարգսյանը: 

Սկանդալային տեղեկությունը, թե հորը գնդակահարել են, ըստ Արամի, չի համապատասխանում իրականությանը: «Նա զոհվել է Շուշիի դեպքից մի քանի շաբաթ անց՝ հոկտեմբերի 25-ին, Մարտունի-2-ի հրամանատարային բունկերի պայթեցման հետևանքով»: 

Ի՞նչ բացատրական աշխատանքներ էին տարվում Շուշիում, ինչո՞ւ են ոստիկաններին հավաքել մի տեղ՝ այն  դեպքում, երբ իրար գլխի հավաքվելն արգելված էր: Արամ Սարգսյանն այս հարցի պատասխանը չունի: «Ես չգիտեմ, թե ինչու են նրանց տարել-լցրել մի տեղ, դա չեմ կարող ասել: Պետք է դրանով հատուկ մարմինները զբաղվեն: Ավելի լուրջ կառույցներ կան, որոնք պետք է զբաղվեն այն հարցով, թե ով է այնտեղ մարդկանց տարել ու ինչի համար»,- ասում է գնդապետի որդին: Սակայն նաև նշում է՝ ինքը չի հավատում, որ այդ դեպքով անաչառ քննություն կլինի, եթե անգամ լինի էլ, իր ընտանիքի համար ոչինչ չի փոխվի: «Այնքանով մեզ կարող է օգնել, որ խոսակցությունները հորս շուրջ կդադարեն»,- ասում է նա: Գնդապետը 45 տարեկան էր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից: Ընտանիքն ապրում է Էջմիածնում»,-գրում է լրատվամիջոցը:

Hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերը․ փաստաթուղթ

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը դատապարտված է. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունը դատապարտված է. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական