Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ ասաց Հաջիևը, և ինչո՞ւ է լռում Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան

14/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիքմեթ Հաջիևը երեկ բաց տեքստով ներկայացրեց պաշտոնական Բաքվի ծրագրերը։ Ավելի բաց տեքստ միջազգային հարաբերություններում դժվար է պատկերացնել։ Նա ասում է.
 
–  Արցախի հարցը մոռացեք։ Ոչ մի միջազգային մեխանիզմ։
–  Մինչև տարվա վերջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրում։
–  Դրանից հետո՝ սահմանազատման գործընթաց, և միանգամից՝ նոր պայմաններ՝ Տավուշի 6 գյուղեր և Քյարքի։
–  Սա նշանակում է՝ խաղաղության պայմանագրի՝ առ ոչինչ ճանաչում և նոր ռազմական էսկալացիա։
 
Ադրբեջանի համար՝ այս տարբերակով և այս միջնորդությամբ, խաղաղության պայմանագիրը միայն Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վերջնական փչացման համար է, և Արցախից պաշտոնական հրաժարման։ Ադրբեջանը չի թաքցնում, որ դրանից հետո սկսելու է նոր լարվածության փուլ, որը կարող է բերել նորանոր պահանջների, իսկ կարճ ժամանակ անց՝ լայնածավալ հարձակման։
 
Հայ ժողովուրդը այս իրականությունը չի հասկանում։ Այն վայելում է Մակրոնի հայտարարությունները, իսկ մի մասն էլ՝ թե ինչպես Արարատ Միրզոյանը «տեղը դրեց» Լավրովին։
 
Ընդդիմությունը պահպանում է խոր լռություն, որը արդարացնող որևէ հիմնավորում չունի։ Ես չէի ուզում մտածել, որ այդ լռության տակ մասնավոր շահեր կամ հաշվարկներ են։
 
Եվ վերջապես՝ կառավարության նիստում ազդարարվում է բոլոր զինապարտ քաղաքացիներին խրամատ տանելու մասին նոր գաղափարը, որը, ըստ էության, Հայաստանը Ուկրաինայի վերածելու մասին պաշտոնական անոնս է։
 
Հայաստանն այսօր կանգնած է պատմական սխալների և պատմական աղետի շեմին, որի մասին ժողովուրդը չի գիտակցում, որովհետև ոչ ոք նրան դա չի բացատրում։ Փաստը կայանալուց հետո մեղավորների փնտրտուքը ինձ համար երկրորդական և անիմաստ հարց է։
Ամեն հնարավոր բան պետք է անել՝ սրընթաց աղետի գնացող գնացքը կանգնեցնելու համար։ Այդ քայլերի մեջ մտնում է.
 
–  Երկխոսություն՝ իշխանության և պետական ինստիտուտների հետ
–  Երկխոսություն սեփական ժողովրդի հետ։ Բացատրել ռիսկերը, և բացատրել հակառուսական արշավի ծայրահեղ վտանգավորությունները։ Այսօրվա Վրաստանը պետական մտածողության լավագույն օրինակն է, որը չտրվեց հակառուսական ճնշումներին։ Կասեք՝ նրանք ունեն դառը փորձ, բայց չէ՞ որ արդեն մենք էլ մերն ունենք, ու շատ ավելի թարմ։
–  Ամեն անձնական շահ մի կողմ դնելու ունակությունը։
–  Իրավիճակը դեռ կարելի է դեռ փրկել. Հայաստանը պետք է հանել Ռուսաստան-Արևմուտք-Իրան բախման էպիկենտրոնից։

Դեռ կարելի է խուսափել վատագույնից, դեռ կարելի է նորմալ բանակցել և մերժել պատերազմը,  բայց հնարավորությունները օր օրի նվազում են։ Շատերի լռությունն այս պայմաններում չի հասկացվելու։


 
Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն կշարունակի ներգրավվածությունը կարգավորման հասնելու համար. Բորելը հիշեցրել է՝ Ադրբեջանին կոչ են արել հետ քաշել զինված ուժերը

Հաջորդ գրառումը

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025
Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի իր ապագան՝ Ադրբեջանի կազմում. Արցախի պատվիրակություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական