Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային

02/08/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին արձագանքել է բողոքի նոտային, որը կապված է նրա հնչեցրած որոշ արտահայտությունների հետ։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, քաղաքական գործիչը, մեկնաբանելով այդ լուրը լրագրողների համար, հիշեցրել է խոսքի ազատության մասին: Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել: «Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ… Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ընդգծել է ՌԼԴԿ ղեկավարը։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «իմաստուն ղեկավար» է անվանել, իսկ նրա հոր (Հեյդար Ալիևի. խմբ.) մասին էլ ավելի լավ է արտահայտվել: «Իսկ եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան նոտա են հանձնել Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմային` քաղաքական գործիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի բոլոր տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

ՈւՂԻՂ. 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հոնկոնգի բնակելի համալիրի հրդեհի զոհերի թիվը հասել է 156-ի . 29 մարմին անճանաչելի է

02/12/2025
Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարթա Կոսը հայտնել է, որ ԵՄ-ն ցանկանում է TRIPP-ի մաս դառնալ

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Հաջորդ գրառումը

ՈւՂԻՂ. 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական