Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի Անկախության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ արևմտյան երկրներն ավելացնում են իրենց ռազմական ուժերը հանրապետության արևմտյան սահմանների մոտ: «Տանկերն ու ինքնաթիռները 15 րոպե թռիչքի հեռավորության վրա են մեր սահմաններից», ասել է նա:
Վլադիմիր Ժիրինովսկին վստահ է, որ հենց Մոսկվան չպետք է թույլ տա, որ արևմտյան երկրները «պարտադրեն» Կիևի ռեժիմը Բելառուսում:
ՌԴ-ն պետք է ունենա անվտանգ սահմաններ արևմուտքում, հակառակ դեպքում իրավիճակը կարող է դառնալ «հրեշավոր», նրա խոսքերը հաղորդում է RT-ն: «Դա մեր անվտանգությունն է: Ես խոսում եմ այդ մասին՝ ոչ թե Լուկաշենկոյի, այլ Ռուսաստանի անվտանգության մասին: Մեզ պետք չեն ՆԱՏՕ-ի տանկեր Սմոլենսկի մոտ», եզրափակել է նա: