Ռիցին թույնով մի փաթեթ ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: ՀԴԲ-ն և գաղտնի ծառայությունը հետաքննություն են անցկացնում:
Ըստ CNN-ի՝ երկու փորձաքննությունները հաստատել են տոպրակի մեջ բուսական ուժեղագույն ռիցին թույնի առկայությունը:
Սպիտակ տան մուտքային ամբողջ նամակագրությունը ստուգվում է ոչ թե նստավայրում, այլ հատուկ, հեռու վայրում: Գտնված թույնը ոչ մեկին չի սպառնում: Իրականացվում է դեպքի հետաքննություն: