Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը հինգ օրով հետաձգեց իր սպառնալիքի իրականացումը. Արմեն Այվազյան

23/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի ժամանակով վաղը՝ առավոտյան ժամը 05:45-ին, սպառվելու էր Իրանի էլեկտրակայաններին հարվածելու վերաբերյալ Թրամփի ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Ի պատասխան՝ Իրանը պաշտոնապես հայտարարել էր, որ ամբողջությամբ կոչնչացնի Իսրայելի և Պարսից ծոցի արաբական միապետությունների էներգետիկ համակարգերը։

Ի՞նչ էր դա նշանակելու Իրանի, տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի համար։ Անմիջապես նշեմ՝ եթե Թրամփը կատարեր իր սպառնալիքը, պատերազմը կմտներ բոլորովին այլ փուլ և մակարդակ, որտեղ կարմիր գծերն իսպառ կվերանային։ Մեզ համար այստեղ կարևորը հատկապես այն էր, որ այդ դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, միաժամանակ հարվածելու էր Բաքու–Ջեյհան նավթամուղին և հարակից ենթակառուցվածքներին՝ այդպիսով դադարեցնելով Թուրքիայի տարածքով դեպի Իսրայել հոսող նավթի անդադար մատակարարումը։

Չէ՞ որ անիմաստ է այրել Ծոցի ողջ նավթն ու գազը, որը չի ուղղվում Իսրայել, բայց խնայել այն նավթամուղը, որն ապահովում է Իսրայելի նավթամատակարարման շուրջ 50 տոկոսը։ Ճիշտ է, խնդիրներ կարող էին առաջանալ Թուրքիայի հետ, սակայն հազիվ թե դա կանգնեցներ իր գոյության համար կռիվ տվող Իրանին։

Այսօր Թրամփը հինգ օրով հետաձգեց իր սպառնալիքի իրականացումը՝ ձևականորեն հղում անելով իբր Իրանի հետ ընթացող բանակցություններին։ Իրանական կողմը՝ նախագահի, արտգործնախարարության և խորհրդարանի խոսնակի մակարդակով, արդեն հերքել է այդ տեղեկությունը՝ այն որակելով որպես կեղծ նորություն (ֆեյքնյուզ)։ Հետևաբար, Թրամփի սպառնալիքը շարունակում է մնալ ուժի մեջ, և հինգ օր անց՝ կամ նույնիսկ ավելի շուտ (քանի որ նրա որևէ խոսքին վստահել չի կարելի), ԱՄՆ օդուժը կարող է իսկապես հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին՝ դրանից բխող բոլոր վերոնշյալ հետևանքներով։

Աչք չենք հասցնի թարթել՝ այդ հինգ օրն էլ կանցնի։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը նման տեկտոնիկ տարածաշրջանային զարգացումներին։ Հարցս, իհարկե, հռետորական է, քանի որ ՀՀ ոչ բարով վարչապետն ու նրա իշխող խմբակը շարունակում են ժամանակը վատնել՝ զվռնելով հասարակական տրանսպորտում և ճանապարհին ինչ պատահի խժռելով։

Հ.գ. Համառոտ պարզաբանեմ ընթացիկ իրավիճակը։ Իրանի դեմ պատերազմը սկսելուց 24 օր անց ԱՄՆ-ն և Իսրայելը ակնհայտորեն չեն հաղթում։ Թեև Իրանը զգալի կորուստներ է կրել, այն շարունակում է ցավոտ հակահարվածներ հասցնել թե՛ Իսրայելին, թե՛ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին, և թե՛ Ծոցի երկրներին, որոնք փաստացի սատարում են ամերիկա-իսրայելյան ագրեսիային։

Ավելին, մասամբ փակելով Հորմուզի նեղուցը՝ Իրանը ծանր հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, ներառյալ արևմուտքին։ Շատ շուտով վառելիքի և պարարտանյութերի պակասի հետևանքները զգացվելու են ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով խոշոր տնտեսական ճգնաժամի։

Այսպիսով, չպարտվելով՝ Իրանը ներքաշել է ագրեսորներին մաշող պատերազմի մեջ, որտեղ հաղթելու համար, ինչպես արդեն քանիցս նշել եմ, նրան բավարար է պահպանել իր տարածքային ամբողջականությունը, զինված ուժերը և պետական կառավարման համակարգը։ Կարելի է պնդել, որ պատերազմի այս առաջին երեքշաբաթյա փուլում պարտված կողմը ԱՄՆ-ն ու Իսրայելն են, և նախաձեռնությունն անցել է Իրանին։

Գիտակցելով, որ իրենց հասարակությունները պատրաստ չեն երկարատև պատերազմի, առաջիկայում ԱՄՆ-ն և Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կփորձեն կիրառել նոր ռազմավարություն՝ նպատակ ունենալով Իրանին պարտադրել կապիտուլյացիա։ Իրանի էլեկտրական ենթակառուցվածքների համակարգային ոչնչացումը, ըստ երևույթին, հենց այդ ռազմավարության բաղադրիչներից մեկն է։ Եվ այն, այնուամենայնիվ, կարող է կիրառվել։

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը զանգել է Պուտինին

Հաջորդ գրառումը

«Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը. Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արագածում ձյունը հատել է 3 մետրը

29/03/2026
Նորություններ

Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից. Ռոբերտ Քոչարյան

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի

28/03/2026
Միջազգային

Իրանը Արաղչիին և Ղարիբաֆին սպանելու սպառնալիքների հետ կապված՝ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

28/03/2026
Հաջորդ գրառումը

«Կարտոֆիլ ուտողներ»․ պոպուլիզմի նոր փաթեթավորումը. Սուրեն Սուրենյանց

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական