Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուտով նոր՝ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն Բուդապեշտում։

Թրամփն այս հայտարարությունն արել է  Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մեր զրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ բարձր մակարդակի խորհրդատվական հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։  Նախագահ Պուտինը և ես այնուհետև կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում՝ որոշելու, թե արդյոք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս անփառունակ պատերազմին», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։