Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուտով նոր՝ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն Բուդապեշտում։
Թրամփն այս հայտարարությունն արել է Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
«Մեր զրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ բարձր մակարդակի խորհրդատվական հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Նախագահ Պուտինը և ես այնուհետև կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում՝ որոշելու, թե արդյոք կարող ենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս անփառունակ պատերազմին», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։