Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին ասել է, որ Թուրքիային երկրաշարժից հետո աշխարհի շատ երկրներ են շտապել օգնության։
«Ճապոնիայից, Իսպանիայից, Ադրբեջանից, Հունաստանից, Սաուդյան Արաբիայից, Իսրայելից, Հայաստանից, Հնդկաստանից մինչեւ եվրոպական երկրներ․ մոտ 70 երկիր շտապեցին օգնել Թուրքիային։
Բոլորին շնորհակալություն եմ հայտնում»,- Թուրքական Milliyet–ի հաղորդմամբ՝ ասել է թուրք ազգայնական գործիչը։