Այդ մասին հուլիսի 23-ի համարում տեղեկացնում է “Timeturk”-ը: Ըստ տեղեկության Ռուսաստանի արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիային առընթեր “Արդիական հիմնախնդիրների միջազգային ինստիտուտում” կազմակերպվել է “Ռուսաստանը և Թուրքիան. երեկ, այսօր, վաղը” թեմայով “կլոր սեղան”:
Վերոհիշյալ ինստիտուտի տնօրեն Օլեգ Կարպովիչը , հրավիրելով մասնակիցների ուշադրությունը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարևորության վրա, մատնանշել է. “Վերջին շրջանում Թուրքիան նշանակալի դեր է խաղում միջազգային ասպարեզում: Այդ է պատճառը, որ Ռուսաստանի և Թուրքիայի փոխներգործունեությունն օրակարգի խնդիր է դարձել միջազգային հարաբերություններում ”:
Կարպովիչը միաժանակ նշել է, որ Թուրքիան սկսել է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում: “Ժամանակակից Թուրքիայի հետազոտական կենրոնի” տօրեն Ամուր Գաջիևը հավելել է նրան: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գնահատելիս, նա նշել է. “Տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության մեջ փոխվել է Թուրքիայի կարգավիճակը: Թուրքիան, մասնակցելով տարածաշրջանային օրակարգի ձևավորմանը, ընդգրկվել է տարածաշրջանում ընթացող փոխակերպման գործընթացների մեջ”:
Գաջիևը, ընդգծելով Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության համապասխանությունը երկրի ազգային շահերին, նշել է, որ նա “վերջին 5 տարիներին տարածաշրջանում դիրքերն է ամրապնդել, իսկ հարևան երկրներում՝ իր ազդեցությունը”: Նա, նկատի ունենալով Ռուսաստանի հետ Թուրքիայի համագործակցությունը Սիրիայի, Լիբիայի և Ղարաբաղի հիմնահարցերում, ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես “ռազմավարական”:
Այդ առումով Գաջիևին է հավելել վերոհիշյալ ինստիռուտի “ Եվրասիական ուսումնասիրությունների” կենտրոնի տնօրեն Ալի Մուստաֆաբեյլին, ասել է, որ Էրդողանը հզոր առաջնորդ է , ինքը նրա հանդեպ մեծ հարգանք ունի, իսկ Եվրոպա-Ասիա մշակութային կենտրոնի ղեկավար Ռադիկ Ամիրովը, ընդգծելով Ռուսաստանի համար Թուրքիայի նշանակություը, ուշադրություն է հրավիրել աշխարհաքաղաքական առումով վերջինի կարևորությության վրա:
Հ. Չաքրյան