Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանում իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի վերջին իրադարձությունները: Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է նպաստել իրադարձությունների շուտափույթ լուծմանը խաղաղության և հանգստության պայմաններում», – ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ կարևոր է ողջախոհությամբ գործել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններից ոչ ոք չպետք է փորձի օգուտ կորզել։