Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան պաշտպանել է ՀՀ դե-ֆակտո իշխանություններին. Hayaliq.com

04/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհին գլխավոր խնդիրը Երևանի իշխանությունների վրա ճնշումներն են»,- ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվագործակալության՝ հուլիսի 4-ին ասել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Անկարայում կայացած հանդիպմանը։Ըստ թշնամական երկրի արտգործնախարարի՝ ներքաղաքական ճնշումները թույլ չեն տալիս ՀՀ դե-ֆակտո իշխանությանը «համարձակ քայլեր ձեռնարկել կարգավորման ուղղությամբ»։Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան նույնպես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։Հիշեցնենք, որ սա Թուրքիայի կողմից ներհայաստանյան օրակարգին խառնվելու առաջին դեպքը չէ։ Ընդ որում՝ ակնհայտ է թշնամական երկրի անթաքույց աջակցությունը ՀՀ դե-ֆակտո իշխանություններին և ջանքերը՝ հանուն այդ վարչակարգի գոյատևման: Այսպես՝ հետպատերազմյան ամբողջ շրջանում (օրինակ՝ 2021 թ.-ի փետրվարին, 2022 թ.-ի մայիսին) տարբեր մակարդակներում թուրք գործիչները «դատապարտել են» ՀՀ-ում հնարավոր իշխանափոխությունը՝ ռադիկալ անվանելով երկրի ներսում և սփյուռքում կապիտուլյացիոն վարչակարգի դեմ պայքարող ազգային շարժումը: Այս համաշարին է պատկանում նաև 2022 թ.-ի ապրիլի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը պետք է հրաժարվի բանակը վերակառուցելու և 5 միլիոն բնակչություն ունենալու մտքից։ Միևնույն ժամանակ տեղին է ընդգծել, որ ինքն Ադրբեջանը գրանցում է բոլոր երկրների ռազմականացման ամենաբարձր միտումը (54․5%)՝ մեծացնելով ռազմական ծախսերը: 2012-2021 թթ․ տասնամյակում Թուրքիայի ռազմական ծախսերը ևս աճել են 63%-ով՝ դրական կոռելյացվելով տարածաշրջանում վերջինիս ընդլայնվող ռազմական ներգրավվածության հետ:Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան երբևէ չի աջակցել հայաստանյան որևէ ազգային, պատմականորեն ձգտում է վերացնել հայկական պետականությունը՝ վերջինիս աջակցությունը ՀՀ դե-ֆակտո իշխանությանն առավել քան ակներև է դարձնում ՀՀ իշխանությունների կոլաբորացիոնիստական վարչակարգ լինելու հանգամանքը։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների արված հայտարարությունների միատեսակ «ոգին» ապացուցում է, որ վերջիններս սպասարկում են թշնամական օրակարգը՝ ըստ էության, դրանց հետ գնալով «վարչական իշխանություն երկրի ներսում՝ արտաքին սուվերենության դիմաց» կոլաբորացիոնիստական գործարքի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել

Հաջորդ գրառումը

Մերձարաքսյան հողեր, ռուսական ներկրում, վրացական ներկրում. hayaliq.com

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025
Նորություններ

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

19/06/2025
Նորություններ

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025
Նորություններ

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025
Հաջորդ գրառումը

Մերձարաքսյան հողեր, ռուսական ներկրում, վրացական ներկրում. hayaliq.com

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025

Իսպանիայի Արարատ հայկական միության միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները իշխող Ժողովրդական կուսակցությունը...

ԿարդալDetails

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական