Թուրքիան շարունակում է փորձարկել և մարտական հերթապահության պատրաստել Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զինված ուժերը փորձարկել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգը Սև ծովի Սինոպ քաղաքի մոտակայքում:
«Թուրքիան շարունակում է ստուգել և պատրաստել առաքված համակարգերը՝ համաձայն ծրագրի», ասել է Աքարը:
Նրա խոսքերով, ռուսական С-400-ների ձեռքբերումն ու փորձարկումը չի նշանակում հեռանալ ՆԱՏՕ-ից: