Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիան կարող է շատ կառուցողական և արդյունավետ դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում․ Սերգեյ Լավրով

Մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։

Լավրովը նշել է քայլերը թե՛ տրանսպորտային հաղորդակցության, թե՛ «հետհակամարտային վերականգնման ուղղութամբ»։

«Մենք համոզված ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական և արդյունավետ դեր խաղալ այդ ջանքերում»,- ընդգծել է ՌԴ նախարարը։