Նկատի ունենալով կնքված երկկողմ համաձայնագրերը՝ Թուրքիան COVID-19-ի դեմ պայքարի համար բժշկական օգնություն կուղարկի Հյուսիսային Կիպրոսին, Ադրբեջանին, Ղրղզստանին և Ղազախստանին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Որպես «բարեկամության և բարի կամքի» դրսևորում, Թուրքիան այդ երկրներին կտրամադրի բժշկական պարագաներ, այդ թվում՝ շտապօգնության մեքենաներ, օդափոխման սարքեր, թեստեր, վիրաբուժական դիմակներ, N95 դիմակներ, կոմբինեզոններ և այլն։