Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, քանի որ Անկարան ամուր կապեր ունի ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ Կիեւի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեր տարածաշրջանում հերթական պատերազմի ականատեսներն ենք: Նախագահ Էրդողանն առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, քանի որ մենք ամուր հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Նա նաեւ կոչ է արել միասնական դիրքորոշում ձեւավորել դաշնակիցների կողմից»,-կիրակի թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը:
Նա նաեւ պնդել է, որ Թուրքիան արել է հնարավորինս ամեն ինչ Ուկրաինայում իրադարձությունները դիվանագիտական ճանապարհով կանխարգելելու համար:
News.am