Կիրակի, 26 Հուլիս, 2026

Թուրքիան՝ ահաբեկչության աջակից

Թուրքական դատարանը մերժեց ույղուրական ակտիվիստների, այդ թվում հայտնի գործիչ Աբդուլկադիր Յապչանին արտահանձնելու վերաբերյալ Չինաստանի հայցը: Թուրքական դատարանը որպես հիմք ընդունեք է  հավաստի ապացույցների բացակայությանը:

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը Չժաո Լիցզյանը կոչ է արել Թուրքիային ճանաչել Յապչանի «ահաբեկչական բնույթը» և չեղարկել ընդունած սխալ որոշումը՝ թուրք-չինական հարաբերություններում լուրջ բացասական ազդեցությունից խուսափելու համար. «Չինաստանը կտրականապես դժգոհ է թուրքական դատարանի որոշումից՝ հրաժարվել Աբդուլկադիրին արտահանձնելուց»:

Չինաստանում ամենաորոնվող անձը՝ ույղուրական ակտիվիստ Աբդուլկադիր Յափչան է,որին  չինական կողմը մեղադրում է ահաբեկչության մեջ: Ույղուր ակտիվիստը 9 տարի անց է կացրել Չինաստանի բանտերում: Ազատվելուց անմիջապես հետո նա փախավ Չինաստանից և որոշ ժամանակ անցկացրեց Պակիստանում և Սաուդյան Արաբիայում: 2001-ին նա հայտնվեց Թուրքիայում, որտեղ  կա մեծ ույղուրական սփյուռք:

Թարմ․՝ Զ․Մ․