Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թուրքիայում հետցնցումները կտևեն 2 տարի

Թուրքիայի ողջ տարածքում հետցնցումները կտևեն առնվազն երկու տարի։

Ըստ սեյսմոլոգ Օրհան Թաթարի՝ փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերից հետո արդեն գրանցվել է 9470 հետցնցում։

Մալաթիա քաղաքում նոր երկրաշարժ է տեղի ունեցել․ շենքեր են փլուզվել: Նախնական տվյալներով՝ 29 շենք է փլուզվել. հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Փլատակների տակ մարդիկ կան։ Այս պահին հաղորդվում է մեկ զոհի, 69 տուժածի մասին։