Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող իրավապահների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին։
Լրագրողների տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարությունների ղեկավարների հետ և հրահանգել խստորեն պատժել «հեղաշրջման փորձ իրականացնողներին»։
Նշենք, որ անվտանգության ուժերը հեղաշրժում անելու փորձի կասկածանքով Թուրքիայում 50 հազար մարդու են ձերբակալել։