Թուրքիայում այսօր անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը։
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլն անց կացվեց մայիսի 14-ին․ Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլին՝ 44,88%-ը։
Ընտրությունների 2-րդ փուլում ևս հիմնական պայքարը կընթանա Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։
Երկրորդ փուլն անցկացվելու է թարմացված գրանցամատյաններով, ընտրողների գրանցման վերաբերյալ հասցեների փոփոխություն չի կատարվի։ Առաջին փուլից հետո 18տ լրացած և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կավելանա 47.523-ով։ Այսպիսով արտերկրում և Թուրքիայում գրանցված, ընտրելու իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիների թիվը հասնում է 64 միլիոնի։