5,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնում գտնվող Քոնյա նահանգում, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,2 կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվում է Սելչուկլուի շրջանում։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18։06-ին։