ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը պաշտոնապես ընդգրկվել է Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ասամբլեայի օրակարգում։
Հարցը կքննարկվի երեք միջազգային ակտերի թվում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ դրանց վերաբերյալ քվեարկությունը կկայանա հունվարի 23-ին։
Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ արձանագրության վավերացման հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել Մալայզիայի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման և Կորեայի Հանրապետության հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը: