Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերն անվանել է «դարի աղետ»։
Երկրաշարժը, անշուշտ, ավերածություններ առաջացրեց՝ մոտ 1,25 միլիոն մարդու թողնելով անօթևան։ Շենքերի փլատակներում տասնյակ հազարավոր մարդիկ են մնացել. գրում է Washingtn Examiner-ը։
Հասարակությունը վրդովված է, մեղադրում է Էրդողանին և նրա կուսակցությանը, որը Թուրքիան կառավարում է 2002 թվականից: Մարդիկ արդարացիորեն հարցեր են բարձրաձայնում և ոչ մի սպառիչ պատասխան չեն ստանում Անկարայից, մինչդեռ սեյսմոլոգները 1999 թվականի երկրաշարժից հետո շարունակում են կրկնել. «Երկրաշարժերը մարդկանց չեն սպանում, շենքերն են սպանում մարդկանց»:
Այս աղաղակող անգործությանը գումարվում է կոռուպցիան: Թուրքական «Կարմիր մահիկը» խոստովանել է, որ ժամանակավոր կացարան-վրաններն ինքնարժեքով վճառում է ոչ իշխանական կազմակերպություններին, փոխանակ դրանք բաժանելու երկրաշարժից տուժածներին։
Թուրքական «Կարմիր մահիկը» պետական հարկերից սնվող պետական կազմակերպություն է:
Էրդողանը կենտրոնացած է բացառապես իրեն արդարացնելու վրա։ Մայիսի 14-ին նրան սպասվում են ընտրություններ, նա ջանում է ցույց տալ ընտրողներին, որ կառավարությունը գիշերուզօր աշխատում է՝ վերականգնելու նրանց տները: