«Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է հուլիսի 21-ին քաղաքում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց ադրբեջանցիների վրա հարձակմանը մասնակցած երեք հայերի հետախուզման մասին», գրում է Թուրան գործակալությունը։
Ըստ գործակալության՝ «ոստիկանները հրապարակել են հարձակմանը մասնակցած անձանցից մեկի լուսանկարը: Նրա լուսանկարը տեղադրվել է տեղի ԶԼՄ-ներում: Ոստիկանությունը բնակչությանը խնդրել է աջակցել նրանց գտնելու հարցում»: